Ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ տառապում են հոդացավերից և ծնկների ցավերից: Եթե ունեք նմանատիպ ցավեր, սակայն ավանդական բժշկությունը ոչ մի կերպ չի օգնում ձեզ, ապա healthyfoodteam կայքի առաջարկած բաղադրատոմսը ձեզ համար է:
Բնական միջոցը, որի մասին կխոսենք, ունի բուժիչ հատկանիշներ: Այն պարունակում է հակաբորբոքային բաղադրիչներ, որոնք հանգստացնում են ցավը: Ի հավելումն, այն պարունակում է մագնեզիում, սիլիկոն, վիտամին C և բրոմելան:
Բաղադրություն
Վարսակի փաթիլներն ու ջուրը լցրեք կաթսայի մեջ, թողեք եփվի մի քանի րոպե: Երբ վարսակը պատրաստ լինի, կրակն անջատեք և թողեք սառչի:
Վարսակի փաթիլները, արքայախնձորը, նարինջը, նուշը, դարչինն ու մեղրը լցրեք բլենդերի մեջ: Բոլոր բաղադրիչները լավ հարեք: Եթե խյուսը չափազանց խիտ է ստացվել, մի փոքր ջուր ավելացրեք:
Կանոնավոր կերպով կերեք ստացված բուժամիջոցը:
Ինչո՞ւ է այս միջոցն այսքան արդյունավետ:
Արքայախնձորը հարուստ է վիտամին C-ով, որն անհրաժեշտ է ոսկրային համակարգն ամրացնելու համար: Ի հավելումն, այն հարուստ է բրոմելանով, որը հզոր հակաբորբոքային միջոց է: