loading...

Բնական հրաշք քսուք կնճիռների դեմ



Դիտումներ ` 999
Բնական հրաշք քսուք կնճիռների դեմ

Այսպիսի քսուքը, ըստ takprosto.cc-ի, թանկարժեք կոսմետիկ միջոցի գերազանց այլընտրանք է: Այս միջոցի բաղադրիչները վաղուց ցուցադրել են իրենց արդյունավետությունը՝ նույնիսկ ամենախոր կնճիռների դեմ պայքարում: Քսուքը պատրաստելը մեծ ջանք չի պահանջում, իսկ արդյունքը կզարմացնի նույնիսկ ամենախստապահանջ կանանց:

Կախարդական քսուք` կնճիռների դեմ:

Բաղադրիչներ

  1. 1/2 թարմ ձվի դեղնուց
  2. 2թ/գ նուշի յուղ (կարող եք փոխարինել ձիթայուղով)
  3. 1թ/գ ծովային աղ
  4. 2թ/գ երիցուկի թուրմ
  5. 1/2 թ/գ մեղր
  6. 2թ/գ կոսմետիկ վազելին

 



Պատրաստման եղանակ

  1. Սկզբում պատրաստեք երիցուկի թուրմը: Դրա համար 1ճ/գ չոր բույսի վրա ավելացրեք 200մլ ջուր: Հասցրեք եռման և եռացրեք 2-3 րոպե, որից հետո փաթաթեք սրբիչով և թողեք թրմվի 15 րոպե:
  2. Խառնեք մեղրը յուղի, դեղնուցի և երիցուկի թուրմի հետ:
  3. Խառնեք վազելինն աղի հետ:
  4. Միացրեք 2 խառնուրդները և լավ հարեք: Այն պետք է ստացվի պինդ և յուղոտ: Պահեք քսուքը սառնարանում:

 


Քսուքով պատեք երեսը և պարանոցը` 30 րոպե թեթև մերսող շարժումով: Մնացորդը հեռացրեք փափուկ անձեռոցիկով` թրջած հանքային ջրում: Այս քսուքն օգտագործելուց առաջ ճշտեք` չունե՞ք արդյոք ալերգիա. մեղրը և աղը կարող են վնասել զգայուն մաշկ ունեցողներին: Օգտագործեք այս կախարդական քսուքը 2 շաբաթ և երաշխավորված կնկատեք փոփոխություն Ձեր արտաքինում:


loading...

Փակել