Միջազգային օդերևութաբանների խումբը կարող է վերջնականապես բացահայտել Բերմունդյան եռանկյունու առեղծվածը:
Ինչպես հայտնում է The Independent-ը, Մայամիի, Պուերտո Ռիկոյի և Բերմունդների միջև ընկած 500 000 քառ. կմ տարածությունում տասնամյակներ շարունակվող անհետացումները բացահայտված չեն եղել մինչ օրս և շատերի կողմից պարզապես զուգադիպություն են համարվել:
Բերմունդյան եռանկյունին համարվում է առնվազն 1000 մարդկանց մահվան, 75 ինքնաթիռների և հարյուրավոր նավերի անհետացման պատճառ վերջին 100 տարում:
Գիտնականներն այժմ պնդում են, որ հազարավոր չբացահայտված ծովային աղետների համար պատասխանատու են «օդային ռումբեր» ստեղծող վեցանկյուն ամպերը՝ 270 կմ/ժամ արագությամբ շարժվող քամիների հետ միասին:
Փոթորիկը, ըստ գիտնականների, այնքան ուժեղ է, որ ինքնաթիռներն ու նավերը կարող են 1 վայրկյանում կարող են սուզվել ջրում։
Աղբյուր՝ Tert.am