Բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ունենալ փարթամ մազեր
Դիտումներ ` 1272
Լոսյոն 1-ին՝ «Մեղրային քսուք»
Վերցրեք 1 հատ ձու, խառնեք այն 1 թ/գ մեղրի ու 2 թ/գ ձիթայուղի հետ: Քսեք այն մազերի վրա, մի փոքր մերսեք մազարմատները, որից հետո գլուխը փաթաթեք սրբիչով ու 15 րոպե շարունակ տաքացրեք այն վարսահարդարով ու լվացեք:
Լոսյոն 2-րդ՝ «կոնյակային»
1 հատ ձվի դեղնուցը հարեք 2 ճ/գ կոնյակի հետ: Քսեք այն գլխամաշկին ու մերսեք: Լվացեք տաք ջրով: Կարող եք նաև լվանալուց հետո մազերը ողողել երիցուկի եփուկով:
Լոսյոն 3-րդ` «գնչուական»
Վերցրեք միջին չափի սոխ, այն մաքրեք, մանր կտրատեք ու լցրեք կես բաժակ ռոմի մեջ: Թողեք թրմվի 24 ժամ, որից հետո քամեք: Ստացված հեղուկով, յուրաքանչյուր 2 օրը մեկ մերսեք գլխի մաշկը: Այն նաև օգտագործվում է որպես մազաթափության դեմ պայքարող դեղամիջոց:
Լոսյոն 4-րդ` «ձվային»
Հարեք 2 ձվի դեղնուցը մեկ բաժակ տաք ջրի հետ ու քսեք այն մազերին, թողեք 1 ժամ, որից հետո լվացեք մազերը առանց օճառի:
loading...