Այս օշարակը կօգնի բարակեցնել գոտկատեղը և մարմնից կհեռացնի ավելորդ ջուրը։ Օշարակի՝ ավելորդ քաշից ազատվելու հիմնական բաղադրիչներն են ծովաբողկը, վիտամին C-ով, կալիումով, վիտամին B1 և B6-ով, երկաթով, վիտամին B2-ով, մագնեզիումով և ֆոսֆորով հարուստ սնունդը։
Ծովաբողկն արագացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում է հոգնածությունը, խթանում է աղիքներում օգտակար բակտերիաների զարգացումը։
Անհրաժեշտ բաղադրիչները
- 4 կիտրոնի հյութ,
- 3 թեյի գդալ մեղր,
- 125 գրամ թարմ ծովաբողկ,
- 2 թեյի գդալ դարչին,
- 2սմ երկարություն ունեցող կոճապղպեղի արմատ
Պատրաստման եղանակը
Ծովաբողկն ու կոճապղպեղը բլենդերով լավ հարել։ Ավելացնել կիտրոնի հյութը և կրկին խառնել։ Այնուհետ ավելացնել մեղրը, դարչինը և խառնել՝ մինչև ստացվի համասեռ զանգված։ Պատրաստի զանգվածը լցնել ապակե տարայի մեջ։
Օշարակից խմել օրական 2 թեյի գդալ՝ ուտելուց առաջ։ Այն օգտագործել 3 օր շարունակ, այնուհետ մի քանի օր դադար տալ՝ կրկին շարունակել։