Այս նյութը կարդալուց հետո այլևս երբեք նարնջի ու բանանի կեղևը դեն չեք նետի
Դիտումներ ` 1915
Նարնջի կեղևը, ինչպես խնձորի կեղևը, պարունակում է բազմաթիվ սննդարար արժեքներ: Իհարկե՝ խոսքը բնական մրգերի մասին է, որոնք աճեցվել են առանց հավելանյութերի: Նարնջի կեղևը բարելավում է մարսողությունը և նյութափոխանակությունը: Այն պայքարում է փքվածության, այրոցի, թթվայնության և սրտխառնոցի դեմ: Կեղևի օգտակար հատկությունները պայմանավորված են պարունակության մեջ առկա յուղերով, որոնք հակաբակտերիալ և հակաբորբոքային հատկություններ են պարունակում և օգնում են բարելավել լյարդի աշխատանքը: Դրանք օգտակար են անքնության ժամանակ և օգնում են հանգստացնել նյարդային համակարգը
Բանանի կեղևը լի է հակաօքսիդանտներով, հանքանյութերով և վիտամիններով:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք կարող են պայքարել միջատների խայթոցների դեմ. պետք է պարզապես կեղևը քսել խայթված հատվածին: Բանանի կեղևը բուժում է վերքերն ու կապտուկները: Դրա օգնությամբ հնարավոր է սպիտակեցնել ատամները, այն օգտակար է նաև գլխացավերի ժամանակ: Փսորիազի ժամանակ ևս կարելի է բանանի կեղևը քսել մաշկին:
loading...