Ինչ եք մտածում, երբ ինչ-որ մեկի մասին ասում են, որ նա խելացի է: Հավանաբար մտածում եք, որ նա ունի բարձր ինտելեկտ: Խելացի մարդիկ միշտ կամ գրեթե միշտ լինում են հիմնականում աշխատասեր և շնորհակալ: Իրենք իրենց պատկերացնում են որպես աշխարհի մի փոքր մասնիկ և գիտակցում, որ կարող են մեծ ծրագրեր իրականացնել: Նրանք չեն անում հետևյալ քայլերը՝
Նրանք թույլ չեն տալիս, որ անցյալում թույլ տված սխալներըխանգարեն իրենց ներկայում
Խելացի մարդիկ գիտեն, որ հաղթանակն առանց խոչընդոտների չի տրվում: Նրանք անցյալը թողնում են հենց անցյալում , գիտակցելով, որ <<ինչ եղել է ՝ եղել է>>: Նրանք իրենց սխալները համարում են լավ հնարավորություն՝ աճելու և ավելի լավը լինելու համար:
Նրանք չեն կենտրոնանում բացասական բաների վրա
Խելացի մարդիկ գիտեն, որ իրենք իրենց մտքերի ենթակայության տակ են: Իրենց մտքերը նրանք կենտրոնացնում են միայն դրական երևույթների վրա: Նրանք գիտեն, որ կյանքը կարող է ավելի թեթև լինել, երբ սկսեն օգտագործել իրենց երազելու, ստեղծագործելու և սիրելու հնարավորությունը:
Նրանք չեն փախչում իրենց խնդիրներից
Բոլոր մարդիկ էլ միշտ ունեն, ունեցել են և կունենան խնդիրներ: Խնդիրներ կարող են լինել աշխատավայրում, կարող են լինել ֆինանսական, ընտանեկան և առողջական: Խելացի մարդիկ այդ ամենն ընդունում են որպես մարտահրավեր և փնտրում այդ խնդիրների դիվանագիտական լուծումը: Յուրաքանչյուր խնդրի դեպքում նրանք մի լավ խորը շունչ են քաշում և շարունակում կյանքը: Նրանք քաջություն ունեն դեմ գնալ ամեն տեսակ խնդիրների: Նրանք ունակ են յուրաքանչյուր խնդրի նայել որպես ավելի լավը լինելու հնարավորության:
Նրանց չի հուզում, թե իրենց մասին ինչ են մտածում մյուսները
Խելացի մարդիկ թույլ չեն տալիս, որ այլոց բացասական կարծիքները իրենց հետ պահեն լիարժեք երջանիկ լինելուց և հաջողություններից: Աշխարհը լիքն է ցինիկ, անտանելի մարդկանցով, բայց խելացիները նրանց, այսպես ասած, մի կողմ են դնում: Նրանք փորձում են շրջապատված լինել խելացի մարդկանցով, ովքեր իրենց հետ կիսում են արժեքները: Այսպիսի ասացվածք կա ՝ «Եթե դու ամենախելացին ես այդ սենյակում, նշանակում է սխալ տեղում ես»:
Նրանք ժամանակ չեն կորցնում
Խելացի մարդիկ անիմաստ չեն վատնում ժամանակը: Նրանք իրենց սովորությունները դարձնում են ավելի պրոդուկտիվ և անում այնպես, որ դրանք իրականություն դառնան ավելի հեշտությամբ: Անիմաստ առաջադրանքներին ժամանակ չեն տրամադրում, միևնույն ժամանակ գիտակցում են, որ չի կարելի անընդհատ աշխատել: Ուղեղն էլ հանգստի կարիք ունի:
Նրանք չեն սպասում ակնթարթային հաճույքների
Խելացի մարդիկ հասկանում են, որ լավ իրադարձությունները տեղի են ունենում բոլոր այն մարդկանց կյանքում, ովքեր գիտեն սպասել: Այսօր աշխարհն ապրում է այնպիսի ժամանակներ, երբ լավ իրադարձությունները լինում են ակնթարթային: Այլ խոսքով ասած սպասում ենք, որ ամեն ինչ տրվի արագ և հեշտությամբ:
Աղբյուրը ՝ http://blog.1in.am/blog/92544.html