Չիզքեյքն աղանդեր է, որը հիմնականում պատրաստվում է նուրբ սերուցքային պանրից, օրինակ՝ մասկարպոնեից, և տարբեր հավելումներից՝ շոկոլադից, հատապտուղներից, մրգերից: Ներկայացնում ենք ձեզ այս աղանդերի պատրաստման ամենահասանելի և ոչ թանկ բաղադրատոմսը:
Այն ստացվում է օդային, նուրբ և ոչինչով չի զիջում մասկարպոնեից պատրաստած չիզքեյքին:
Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ են․
- Քրեքեր՝ 250 գր
- Սերուցքային կարագ՝ 125 գր
- Կաթնային շոկոլադ՝ 50 գր
- Սև շոկոլադ՝ 90 գր
- Սերուցք՝ 100 գր
- Խտացրած՝ կաթ 200 գր
- Բանան՝ 350 գր
- Կաթնաշոռ՝ 400 գր
- Կակաո-փոշի։
Պատրաստման եղանակը․
1. Մանրացրեք թխվածքաբլիթը բլենդերում, վրան լցրեք հալեցրած սերուցքային կարագ և խառնեք:
2. Լցրեք խառնուրդը ջեռոցի ամանի մեջ, ձևավորեք բարձր պատեր և լավ սեղմեք: Դրեք սառնարան 40 րոպեով:
3. Տաք ջրով ամանի մեջ հալեցրեք կաթնային և սև շոկոլադները միասին և ավելացրեք 50 մլ սերուցք: Խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը և լցրեք քրեքերների վրա: Հավասարացրեք և կրկին դրեք սառնարանի մեջ՝ 40 րոպեով:
4. Այնուհետև շոկոլադե շերտի վրա լցրեք խտացրած կաթ, վրան դրեք մաքրած, կտրատած բանաները:
5. Բլենդերում հարեք կաթնաշոռը` մնացած սերուցքի հետ և լցրեք որպես վերին շերտ, վրան ցանելով կակաո-փոշի:
6. Դրեք սառնարան` 3 ժամով:
Հիանալի աղանդերը պատրաստ է: Բարի ախորժակ: