loading...

Բանակային դիետա. Նիհարեք 4 կգ 3 օրում



Դիտումներ ` 1418
Բանակային դիետա. Նիհարեք 4 կգ 3 օրում

Սնվելու այս համակարգում նշանակալիորեն իջեցված են կալորիաների քանակությունը, և այն էքստրեմալ իրավիճակների համար է, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում պահել այս դիետան երեք օրից ավել: Հաջորդ չորս օրերի ընթացքում պետք է բացառել հացամթերքը, քաղցրը և տապակած մթերքները:

Երեքօրյա դիետա

Առաջին օր

Նախաճաշ. Կես գրեյպֆրուտ, 1 կտոր հաց՝ հատիկավոր ալյուրից, 2 ճաշի գդալ գետնանուշի յուղ, ոչ քաղցր թեյ:

Ճաշ. 100 գրամ հավի խաշած կրծքամիս,  1 կտոր հաց՝ հատիկավոր ալյուրից, ոչ քաղցր թեյ:

Ընթրիք. 100 գրամ հավի խաշած կրծքամիս, 3 ճաշի գդալ խաշած կանաչ ոլոռ,  ½ բանան, 1 խնձոր:

Երկրորդ օր

Նախաճաշ. 1 ձու, 1  կտոր հաց՝ հատիկավոր ալյուրից,  ½ բանան:

Ճաշ. 100 գրամ կաթնաշոռ,  1 ձու, ոչ քաղցր թեյ:

Ընթրիք.  2 նրբերշիկ, 100 գրամ բրոկկոլի՝ գոլորշու վրա եփած, 2 հատ թարմ գազար, դեսերտ ½ բանանիով և 100 գրամ դիետիկ յոգուրտով:

 



Երրորդ օր

Նախաճաշ. 1  կտոր հաց՝ հատիկավոր ալյուրից, մի քանի կտոր անյուղ պանրով, 1 խնձոր:

Ճաշ.  1 ձու, 1 կտոր հաց՝ հատիկավոր ալյուրից, ոչ քաղցր թեյ:

Ընթրիք. 100 գրամ հավի խաշած կրծքամիս, դեսերտ ½ բանանիով և 100 գրամ դիետիկ յոգուրտով:

Դիետայի պարտադիր պայման է նաև օրական 1,5 լիտր ջուր խմելը: Դիետան սկսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, արդյոք դուք չունեք խնդիրներ մարսողության հետ կապված և արդյոք խախտված չէ ձեր հորմոնալ ֆոնը:

loading...

Փակել