Քչերը գիտեն, որ շաքարն 8 անգամ ավելի արագ է կախվածություն առաջացնում, քան կոկաինը: Եթե օրգանիզմում շաքարի ավելցուկ է լինում, ապա ի հայտ են գալիս այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են՝ հոգնածությունը, գլխացավերը, քնկոտությունը և նույնիսկ ինֆեկցիաները:
Շաքարի կախվածությունից ազատվելու համար պետք է դետոքս դիետա պահել: Սկզբնական մաքրման համար անհրաժեշտ է օրգանիզմի 3-օրյա հանգիստ:
Նման դիետայի դեպքում ստիպված չեք լինի քաղցած մնալ: Միակ բանը, որ ձեզ անհրաժեշտ է, մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքները սննդակարգից հանելն է:
Դետոքս՝ տան պայմաններում
1. Օր առաջին
Նախաճաշ- վարսակի շիլա՝ հատապտուղներով
Կեսօր- 120 գ ընկույզ
Ճաշ- խաշած հավի կրծքամիս՝ բանջարեղենով
Ընթրիք- տապակած ձուկ՝ աղցանով
2. Օր երկրորդ
Նախաճաշ- վարսակի շիլա՝ նշով
Կեսօր- 120 գ ընկույզ
Ճաշ- բանջարեղենի ռագու
Ընթրիք– եփած ձուկ՝ բանջարեղենով
3. Օր երրորդ
Նախաճաշ- 3 ձվից ձվածեղ՝ բանջարեղենով
Կեսօր-120 գ ընկույզ
Ճաշ– հավի միս՝ սոխով, ձիթապտղով
Ընթրիք- սնկով բանջարեղենային ապուր:
Դետոքս ըմպելիքներ
Դետոքս ջուր՝ մանր կտրատեք և ջրի մեջ գցեք մրգերն ու թարմ անանուխը: Այս ըմպելիքը պահեք սառնարանում և սովորական ջրի փոխարեն խմեք:
Թեյ՝ կարող եք կանաչ կամ բուսական թեյ խմել, սակայն առանց շաքարի
Սուրճ՝ սուրճ կարող եք խմել առանց շաքարի, օրական 1 բաժակից ոչ ավել:
Այս դիետայի դեպքում թույլ է տրվում օգտագործել մրգեր, սակայն պետք չէ խառնել դրանք մյուս կերակուրկների հետ:
Այս եռօրյա սննդակարգը կօգնի ազատվել շաքարի կախվածությունից