loading...

Ազատվեք պարանոցի աղային կուտակումներից



Դիտումներ ` 6772
Ազատվեք պարանոցի աղային կուտակումներից

Պարանոցում աղերի կուտակումը կոչում են ողնաշարի պարանոցային բաժնի օստեոխոնդրոզ: Եվ քանի որ ողնաշարի պարանոցային հատվածը չափազանց կարևոր է, ապա այս հատվածում որոշակի փոփոխություններ կարող են հանգեցնել ամբողջ օրգանիզմի լուրջ շեղումների:

Պարանոցի հատվածը համարվում է անոթների և նյարդերի կենտրոնացված հատված, որը սնուցում է պարանոցի, դեմքի և գանգուղեղի հյուսվածքները: Բացի այդ, նյարդային վերջույթների «կռկման» դեպքում առաջանում են գլխացավեր, վերջույթների թմրություն, մկանային թուլություն և այլն: Աղերի կուտակումը հնարավոր է բուժել տան պայմաններում:

 



Դրա համար անհրաժեշտ է

  • Կարտոֆիլ
  • Մեղր
  • Բրգաձև սոճու յուղ (пихтовое масло)

Հում կարտոֆիլն անցկացրեք մանր քերիչով և խառնեք մեղրով՝ 1:1-ի հարաբերությամբ:

Ստացված խառնուրդից կոմպրես պատրաստեք և տեղադրեք պարանոցի և ուսային հատվածներին: Վրայից թուղթ ամրացրեք և տաք շարֆ:

Կոմպրեսը թողեք մնա 2 ժամ: Երբ կարտոֆիլի կոմպրեսը հանեք, պարանոցի հատվածը մաքրեք խոնավ անձեռոցիկով և սոճու յուղը քսեք:

Բուժման կուրսը 7-10 պրոցեդուրա է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը ՝ https://168.am/2016/07/03/657320.html

loading...

Փակել