Օրական մեկ բուռ նուշն օգնում է ազատվել փորի շրջանի և կոնքերի ճարպային կուտակումներից: Նման եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները, ովքեր 12 շաբաթ շարունակ հետևել են միջին տարիքի 52 հիվանդների, ովքեր տառապել են ճարպակալմամբ:
Փորձի մասնակիցներին երկու խմբերի են բաժանել, որոնցից մեկն ամեն օր մեկ բուռ նուշ է կերել (28 գրամ), իսկ մյուսը նուշի կալորիականության հավասար բանան:
Փորձից հետո պարզվել է, որ միևնույն կալորիաների օգտագործման դեպքում նուշ օգտագործողների մոտ զգալիորեն կրճատվել է մեջքի և կոնքերի ծավալը: Այս հատվածում ճարպային կուտակումները վտանգավոր են նրանով, որ մեծացնում են բարձր ճնշման, շաքարախտի, սրտի և անոթների հիվանդությունների սպառնալիքը:
Փորձի մասնակիցների արյան անալիզները ցույց են տվել, որ նուշի պարբերաբար օգտագործումը բարենպաստ է ազդում խոլեստերինի մակարդակի, հետևաբար նաև անոթների վրա: Ուսումնասիրողները այս ֆենոմենը նուշի արդ կառուցվածքով են բացատրում:
Դրանք սպիտակուցներ, բջջանյութ և շատ վիտամիններ և միկրոէլեմենտներ են պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար: