Մրգերից շատերը պարունակում են մեծ քանակությամբ շաքար, ինչի պատճառով էլ նիհարել ցանկացողները հաճախ բացառում են դրանք իրենց սննդակարգից:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի մրգեր, որոնք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ներառեք այս մրգերը ձեր սննդակարգում և ազատվեք ավելորդ ճարպերից:
Ավոկադո
Ավոկադոն բավական սննդարար միրգ է: Այս մրգի 100 գրամը պարունակում է 120 կալորիա: Միրգը բարձր կալորիականությամբ է, սակայն դրանից ստացվող էներգիան չի վերածվում ճարպերի: Այդ իսկ պատաճառով, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, պետք է ներառեն այս միրգն իրենց սննդակարգում: Դժվար է հավատալ, սակայն ավոկադոն իր սննդարարությամբ գերազանցում է նույնիսկ մսին: Սրտաբանները խորհուրդ են տալիս օգտագործել ավոկադոն՝ որպես պրոֆիլակտիկ միջոց աթերոսկլերոզի դեմ:
Գրեյպֆրուտ
Քչերը գիտեն, որ գրեյպֆրուտի շաքարը քիչ քանակությամբ կալորիա է պարունակում, այդ իսկ պատճառով այն համարվում է հրաշալի նիհարեցնող միջոց: Գրեյպֆրուտը հարուստ է բջջանյութով և սնուցում է օրգանիզմը: Եթե սիրում եք երեկոյան ուտել, ապա գրեյպֆրուտն ուղղակի անփոխարինելի է:
Խնձոր
Խնձորը կարող է գրգռել ախորժակը, քանի որ նրանում առկա մրգային թթուները խթանում են ստամոքահյութի արտազատումը: Այդ պատճառով, չգիրանալու և ախորժակը չգրգռելու համար խորհուրդ է տրվում խնձորն ուտել միայն ջեռոցում եփված վիճակում: Այսպես եփված խնձորը հագեցվածության զգացողություն է հաղորդում ամբողջ օրվա համար:
Նարինջ
Միջին չափսի նարինջը պարունակում է մոտ 90 կալորիա, այդ իսկ պատճառով նարինջը հաճախ ներառում են տարատեսակ դիետաների սննդակարգում: Նարինջը հարուստ է բջջանյութով, հրաշալի կերպով սնուցում է օրգանիզմը: Առավել օգտակար է կարմիր նարինջը: Իտալացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ կարմիր նարինջը կանխարգելում է ճարպերի կուտակումը:
Արքայախնձոր
Այս մրգի մեջ առկա բրոմելանը լավացնում է մարսողությունն ու ունի հանգստացնող ազդեցություն: Եթե յուղոտ կերակուր եք օգտագործելու, ապա համակցեք այն արքայախնձորով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Աղբյուրը ՝ https://168.am/2016/11/13/714802.html