loading...

Ազատվեք ավելորդ կիլոգրամներից. մինուս 12 կիլոգրամ՝ մեկ ամսում



Դիտումներ ` 1215
Ազատվեք ավելորդ կիլոգրամներից. մինուս 12 կիլոգրամ՝ մեկ ամսում

Առաջին հերթին հարկավոր է յուղալի ուտեստները փոխարինել ոչ յուղալի կերակուրներով, հրաժարվել ալկոհոլի, քաղցրավենիքի եւ ապխտած կերակրատեսակների օգտագործումից:

Նիհարեք 12 կիլոգրամ՝ մեկ ամսում

 

Նախաճաշին հարկավոր է ուտել վարսակաշիլա, մեկ միրգ եւ խմել թեյ, սուրճ՝ առանց շաքարի:

Ճաշի ժամին անհրաժեշտ է օգտագործել խաշած ձուկ կամ եփած հավի կրծքամիս եւ բանջարեղեն: Կարելի է նաեւ բանջարեղենային ապուր եւ բորշչ ուտել:

Ընթրիքին նախընտրելի են սպիտակուցային ուտեստները (ձուկ, միս, կաթնաշոռ): Հիշեք, որքան շուտ ընթրեք, այքան ավելի լավ:

Իսկ հավելյալ սնվելու համար պետք է միրգ, բանջարեղեն, չորամրգեր, յոգուրտ եւ ոչ յուղալի կաթնաշոռ ուտել:

 

 



Նշենք, որ ընթրելը պարտադիր է, բայց նախընտրելի է մինչ ժամը 18–19, քանի որ դրանից հետո կերած ամեն մի կտորը կուտակվում է որպես ճարպ:

 

Սովորաբար օրվա ընթացքում մարդիկ շատ քիչ են ուտում եւ սնվում են երեկոյան ժամերին՝ աշխատանքից հետո: Սա մեծ սխալ է եւ պետք է հրաժարվել այս սովորությունից: Ժամը 19-ից հետո կարելի է կեֆիր, մածուն կամ ոչ յուղալի կաթ խմել:

 

Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ քայլելու, ակտիվ շարժվելու կամ առավոտյան վազելու ու մարզվելու մասին, որը ձեզնից կխլի ընդամենը 15–20 րոպե: Կամ շաբաթական մի քանի անգամ հարակվոր է այցելել մարզասրահ:

 

Առաջին մեկ ամսվա ընթացքում սովորաբար նիհարում են 12կգ., իսկ հետո 5–6կգ՝ ամսական: Վեց ամսվա ընթացքում կարելի է ազատվել 30կգ.-ից:

 

Բնականաբար, նման արդյունքի հասնելու համար ամենօրյա աշխատանք եւ չարչարանք է պետք, բայց ձեր առողջությունն ու գեղեցկությունը ավելի թանկ արժեն:

loading...

Փակել