1. Բուժում է հազը
2 ճաշի գդալ որակյալ կարագը, 2 թարմ ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ ալյուրը և 2 թեյի գդալ բնական մեղրը լավ խառնել և ընդունել օրական 3-4 անգամ՝ 1 թեյի գդալ:
2. Բուժում է ջերմային այրվածքները
2-3 հատ ձուն խաշել, այնուհետև դեղնուցները տապակել թավայի մեջ՝ թույլ կրակի վրա և առանց յուղի, մինչև դրանք վերածվեն մուգ, ծորուն զանգվածի: Ստացված միջոցը պահել սառնարանում և անհրաժեշտության դեպքում քսել այրվածքներին՝ արագ ապաքինման համար:
3. Բուժում է երկարատև բրոնխիտն ու բրոնխիալ ասթման
10 խոշոր ձվի կեղևը չորացնել և մանրացնել՝ վերածելով փոշու: 10 կիտրոնի հյութը քամել, ավելացնել մանրացրած կեղևներին, ստացված խառնուրդը 10 օր թողնել մութ վայրում, այնուհետև քամել մառլյայի օգնությամբ: 10 ձվի դեղնուցը հարել 10 ճաշի գդալ շաքարավազի հետ և ավելացնել 1 շիշ կոնյակ, այնուհետև ստացված զանգվածին ավելացնել կիտրոնի հյութի և ձվի կեղևի խառնուրդը:
Այս միջոցը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ, մեկ ճաշի գդալ: Բուժումը սկսելիս հարկավոր է պատրաստել նաև հաջորդ բաժինը՝ բուժումը չընդհատելու համար:
4. Բուժում է մրսածությունն ու գրիպը
500 մլ մի փոքր տաքացրած թարմ կաթին ավելացնել թարմ հավկիթ, 1 թեյի գդալ մեղր ու 1 թեյի գդալ կարագ, լավ խառնել և ստացված խառնուրդն ընդունել քնելուց առաջ: Այս միջոցով բուժվելու դեպքում արդեն հաջորդ օրը չի նկատվի հազի ու մրսածության և ոչ մի նշույլ:
5. Բուժում է հոդացավերը
Հավկիթը խաշել, առանձնացնել դեղնուցի կեսը (սպիտակուցն ու դեղնուցի մյուս կեսն անհրաժեշտ չեն) և լավ տրորել: Կաթսայի մեջ լցնել 1 բաժակ արևածաղկի զտված յուղ և ավելացնել լուցկու տուփի չափ ակնամոմ: Կաթսան դնել թույլ կրակի վրա, որպեսզի ակնամոմը հալվի, այնուհետև դանդաղ (փշուր-փշուր) ավելացնել դեղնուցի փշուրները եռացող ձեթին: Դեղնուցն ավելացնելուն պես ձեթը կարող է «փախնել», ուստի հարկավոր է հանել կաթսյան կրակից, որպեսզի այն շարունակի ինքն իրենով եռալ: Դեղամիջոցը հարկավոր է սառեցնել և քամել կապրոնի օգնությամբ (մառլյան չի հապատասխանում:)
Հոդացավերից ազատվելու համար՝ հարկավոր է հիվանդ հոդերին քսել այս խառնուրդից և օրական 2 ժամ կոմպրես դնել: Կոմպրեսները կարելի է անել նաև քնելուց առաջ: Խառնուրդը պահել ապակյա տարրայի մեջ և դնել սառնարան: Պահպանման ժամկետն է 10 ամիս: