Ձեր որակների ցուցակում ներառեք այս պատվիրանները, որպեսզի դառնաք ազատ և ուժեղ անձնավորություն:
Ինչպե՞ս դառնալ ազատ և ուժեղ մարդ: Ուղղակի հարկավոր է սովորել ապրել այս ձևով: Մեծ հաշվով, անհրաժեշտ է ուղղակի հրաժարվել այն նախապաշարմունքներից, որոնք թագավորում են ժամանակակից հասարակությունում, և սկսել ապրել «մեծավարի»:
Ձեր որակների ցուցակում ներառեք հետևյալ 10 պատվիրանները, որպեսզի դառնաք ազատ և ուժեղ անձնավորություն:
1. Ես իրավունք ունեմ միանձնյա գնահատել իմ վարքը, բառերը, էմոցիաները, մտքերը և պատասխան տալ հետևանքների համար: Ես եմ պատասխան տալիս իմ կյանքի համար, այլ ոչ՝ ուրիշ մարդիկ: Ես ավելի լավ գիտեմ, թե ինչն է ինձ համար լավ, իսկ ինչը` վատ:
2. Ես իրավունք ունեմ ներողություն չխնդրել և չբացատրել ուրիշ մարդկանց իմ վարքագծի դրդապատճառը: Եթե ես այսպես եմ վարվել, ուրեմն դրա համար պատճառներ են եղել:
3. Ես իրավունք ունեմ ինքս որոշել, թե որքանով եմ ես պատասխան տալու այն բանի համար, ինչ անում և որոշում են այլ մարդիկ: Շրջապատողները կարող են անել այն ամենը, ինչ ցանկանում են: Բայց դա նրանց որոշումն է՝ վարվել այդպես, այլ ոչ՝ իմ: Դրա համար էլ նրանք իրենք պետք է պատասխան տան իրենց արարքների հետևանքների համար:
4. Ես իրավունք ունեմ կարծիքս փոխել յուրաքանչյուր պահի, և դրա համար ինձ հարկավոր չէ ինչ-որ մեկից թույլտվություն կամ համաձայնություն:
5. Ես իրավունք ունեմ սխալներ թույլ տալ և ուղղել դրանք: Ես իդեալական չեմ, և նշանակում է, որ կարող եմ ոչ ճիշտ արարք թույլ տալ: Բայց և ես կարող եմ ուղղել արածս:
6. Ես յուրաքանչյուր պահի կարող եմ ասել. «Ես չգիտեմ», այլ ոչ թե՝ իմանալ բոլոր հարցերի պատասխանները:
7. Ես կարող եմ կախված չլինել իմ նկատմամբ այլ մարդկանց բարյացակամությունից և լավ վերաբերմունքից: Եթե այլ մարդիկ ինձ վատ են վերաբերվում, դա իրենց որոշումն ու պրոբլեմն է, այլ ոչ՝ իմ: Գլխավորն այն է, որ ես ինքս ինձ լավ և բարյացակամորեն եմ վերաբերվում:
8. Ես իրավունք ունեմ ընդունելու յուրաքանչյուր որոշում, ինչքան էլ որ դրանք անտրամաբանական լինեն: Եթե ինչ-որ մեկը չի հասկանում իմ գործողության դրդապատճառը, դա իմ պրոբլեմը չէ:
9. Ես հանգիստ կարող եմ ասել. «Ես քեզ չեմ հասկանում», այլ ոչ թե ձևացնել, որ ինձ ամեն ինչ հասկանալի է:
10. Ես իրավունք ունեմ ասելու. «Դա ինձ չի հետաքրքրում», այլ ոչ թե հրապուրվել այն ամենով, ինչ դուր է գալիս ուրիշ մարդկանց: