loading...

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 22-03-2017



Դիտումներ ` 380
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ    22-03-2017

Խոյ 

 Ինչ-որ մեկը կփորձի Ձեզ ներքաշել վեճի մեջ, որին Դուք անգամ փոքր առնչություն չունեք: Ընդդիմացեք ամբողջ ուժով, քանի որ այդ միջամտությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:  

 Ցուլ 

 Այսօր հաջողությունը կուղեկցի Ձեզ, բայց միայն այն դեպքում, եթե Դուք որոշակի ջանքեր գործադրեք: Ճակատագրից չարդարացված նվերներ ակնկալել պետք չէ:

Երկվորյակ 

 Այսօր Ձեզ կարող են փոքր - ինչ հոգնեցնել  Ձեր իսկ սեփական մտքերը: Դրանք պարզապես խլացուցիչ կլինեն: Դրանից ազատվելու լավագույն ուղին, իհարկե, եթե ցանկանում եք, ընկերոջ, ազգականի կամ ծանոթների խնդիրներով զբաղվելն է:

Խեցգետին 

   Այսօր Դուք շատ ոգևորված կլինեք, սական միաժամանակ`անուշադիր:  Ձեր շարժումները կարող են բավականին  անհամաչափ լինել, այնպես որ խուսափեք փխրուն առարկներից:

Առյուծ 

Այսօր կատարյալ է արդյունավետ եւ  բարոյական բավարարություն պատճառող գործունեության համար:  Ձեր ընտանիքին նախօրոք զգուշացրեք,  որ այսօր հավանաբար կուշանաք:

Կույս

Կողքից հայցքը պարզ պատկերը կարող է ներկայացնել որպես բարդ երկրաչափական մարմին: Դա թերևս, վատ չէ, քանի որ կողքից հայացքը բավականին քիչ է կյանքին լուրջ նայելու համար:

Կշեռք 

Այսօր բավականին ազատ ժամանակ կունենաք, բայց գաղափարներ, թե ինչպես այն անցկացնել՝ դժվարությամբ կգտնեք: Օտար մարդկանց խորհուրդները լսելով, պատրաստ եղեք աննախադեպ  անակնկալների:

Կարիճ 

Այս օրը ֆինասական տեսակետից հաջող կլինի: Դուք կարող եք մեկ-երկու հարց լուծել, և անգամ, հնարավոր է, մտածեք կյանքի կոչել Ձեր երբեմնի երազանքը:

Աղեղնավոր

 Այսօր դուք չափազանց համոզիչ կլինեք եւ կկարողանաք մարդկաց ոգևորել ցանկացած նախաձեռնության համար: Մնում է  հուսալ, որ Ձեր մտադրությունները միայն բարի կլինեն:

Այծեղջուր

Փոքրիկ խառնաշփոթը հավակնում է դառնալ զանգվածային: Ավելի լավ է պատրաստ լինել այն կանխարգելելուն: Այդուհանդերձ, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է:

Ջրհոս 

 Այսօր ոչինչ չի խոչընդոտի Ձեր ուղին: Եթե Դուք ինքներդ կանգ չառնեք, կարող եք չափազանց հեռու գնալ: Ապաշխարել կկարողանաք բավականին երկար ժամանակ անց:

Ձուկ 

Այսօր Դուք  ստիպված գործ կունենաք ինչ-որ անհասկացողի հետ:  Եվ առավել տհաճն այն է, որ ստիպված պետք է ջանասիրաբար ժպտաք եւ ամեն կերպ ցույց տաք, թե հիացած եք նրա մտավոր կարողությաններով:


loading...

Փակել