ԽՈՅ
Լավ օր է շփման, գործնական հանդիպումների ու բանակցությունների համար: Կարող եք համախոհներ գտնել, ձեռք բերել ազդեցիկ անձանց աջակցությունը: Լեզու կգտնեք բոլորի հետ, հատկապես՝ կանանց, որոնք ձեզ համար հուսալի օգնականներ կդառնան:
Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, կգուշակեք նրանց ցանկություններն ու հարգանքով կվերաբերվեք նրանց հետաքրքրություններին: Կկարողանաք վերջ դնել հին տարաձայնություններին, անցյալում կթողնեք կոնֆլիկտներն ու վեճերը:
ՑՈՒԼ
Կկարողանաք հաղթահարել օրվա դժվարությունները, եթե ընկերներին դիմեք օգնության խնդրանքով: Հարմար օր է համատեղ աշխատանքի, ջանքերը միավորելու համար: Համախոհների հետ կարող եք քննարկել ընդհանուր պլանները. շուտով կկարողանաք իրագործել դրանք: Կարևոր հանդիպումների գնալիս ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին. կարևոր կլինի լավ տպավորություն թողնելը:
Կարող եք գնումներ անել, այդ թվում՝ խոշոր, ձեռք բերել ամենը, ինչ պետք է աշխատանքի ու ուսման համար: Եթե գումար դնեք սեփական բիզնեսի զարգացման համար, չեք զղջա դրա համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Կարող եք լուծել աշխատանքային խնդիրները, հասնել դրված նպատակներին: Արդյունավետ կանցնեն բանակցությունները, հավանական է շահավետ համագործակցության սկիզբը: Ժամանակի ընթացքում բացասական միտումների ազդեցության ուժը կմեծանա, ավելի ու ավելի դժվար կլինի սկսածն ավարտին հասցնելը, ընթացիկ գործերից գլուխ հանելը:
Դժվար կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Շատ Երկվորյակներ կբարկանան դատարկ բաների պատճառով, կվիճեն մտերիմների հետ:
ԽԵՑԳԵՏԻՆ
Օրը զուրկ չի լինի դժվարություններից, սակայն հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները կունենաք: Կօգնեն հնարամտությունը, գործերին ստեղծագործական մոտեցումն ու նոր մեթոդները կիրառելու ցանկությունը: Դրանց շնորհիվ կլուծեք այն խնդիրները, որոնցից ուրիշները գլուխ չէին կարողացել հանել:
Օրը հարմար է կանանց (հատկապես՝ ավագ սերնդի), հին ընկերուհիների հետ շփումների համար, որոնք ձեզ կփոխանցեն իրենց փորձը, լավ խորհուրդներ կտան, անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն: Երեկոն հարմար է ֆինանսական հարցերի լուծման համար: Ցանկալի է կրճատել ծախսերն ու հետաձգել գնումները:
ԱՌՅՈՒԾ
Օրը շատ կարևոր է մասնագիտական տեսանկյունից: Չեն բացառվում իրադարձությունները, որոնք կազդեն ձեր կարիերայի զարգացման վրա: Հանգստություն պահպանեք. միայն կշռադատված որոշումները կօգնեն հասնել դրված նպատակներին, հակասական արարքները ոչ մի լավ բանի չեն բերի:
Ամրապնդեք գործնական կապերն ու նորերը հաստատեք, ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնց հետ ավելի վաղ արդյունավետ աշխատել եք: Անձնական տեսանկյունից լավ օր է. այս դաշտում խնդիրներ հազիվ թե ծագեն:
ԿՈՒՅՍ
Այսօր կարող եք ցույց տալ ձեր լավագույն հատկանիշները: Հենց ձեր արժանապատիվ արարքների շնորհիվ կլուծվեն վերջին շրջանում ձեզ ու մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Օգտակար կլինի հասարակական կյանքին ու բարեգործական միջոցառումներին մասնակցությունը:
Օրը հաջող կլինի ֆինանսական տեսանկյունից: Հնարավոր են խոշոր ֆինանսական մուտքեր, շահավետ գործարքներ: Մի շտապեք ծախսել գումարը: Սպոնտան ծախսերը հազիվ թե հաջող լինեն, թանկարժեք զվարճանքներից էլ լավ է հետ կանգնել: Երեկոն կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք ժամանակն անցկացնել ձեզ համար թանկ մարդու հետ:
ԿՇԵՌՔ
Օրվա առաջին կեսը անհանգիստ կլինի: Չի բացառվում, որ անսպասելի ծագած խնդիրները լուծելու համար ստիպված լինեք հետաձգել պլանավորված գործերը: Հնարավոր են ընտանեկան խնդիրներ: Դրա հետ կապված շատ Կշեռքներ չեն կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա ու ցավալի սխալներ կանեն: Ավելի ուշ կկարողանաք ամենը ուղղել:
Հավանական են տարաձայնություններ տանը ու աշխատավայրում, դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը: Սակայն լուրջ կոնֆլիկտի գործը չի հասնի. կպահպանեք ինքնատիրապետումն ու ելք կգտնեք իրավիճակից:
ԿԱՐԻՃ
Օրվա առաջին կեսը հաջող կանցնի: Հիանալի ժամանակահատված է աշխատանքի, գործընկերների հետ շփման համար: Նոր գաղափարներ ու պլաններ կառաջանան, որոնք իրագործելու դեպքում ձեր առջև գրավիչ հեռանկարներ կբացվեն: Կարող եք նախաձեռնություն ցուցաբերել. այն արժանի կգնահատվի ու աջակցություն կստանա:
Օրվա երկրորդ կեսին հազիվ թե խուսափեք անհանգստությունից ու հուզումներից: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, ընտանեկան կոնֆլիկտներ: Կարող եք հարթել դրանք, եթե նրբանկատ լինեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Լավ օր է ֆինանսական հարցերի լուծման համար: Ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակը, կհասկանաք՝ ինչպես տնօրինել գումարը: Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ. գլուխ կհանեք լուրջ խնդիրներից, մրցակիցներին հետևում կթողնեք: Լավ կանցնեն գործնական հանդիպումներն ու հասարակական ելույթները:
Դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը: Տպավորություն կստեղծվի, որ նրանք հատուկ են փորձում ձեր համբերությունը և հավասարակշռությունից հանում: Եթե օրվա ընթացքում վեճեր թույլ չտաք, երեկոյան հարաբերությունները կհարթվեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Օրվա առաջին կեսին խառնաշփոթ կլինի: Ստիպված կլինեք շտապել պլանավորածը հասցնելու համար: Դրա պատճառով հնարավոր են սխալներ, ինչ-որ բան աչքից բաց կթողնեք: Շրջապատողները օգնություն կառաջարկեն, սակայն այն ընդունեք միայն փորձված համախոհներից: Ինչ էլ որ պատահի, պահպանեք ինքնատիրապետումը, հույզերին մի տրվեք:
Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այս շրջանում ամեն ինչ հեշտ կտրվի, կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել դրված նպատակներին հասնելու համար, չեք հրաժարվի մտածածից:
ՋՐՀՈՍ
Հաջող օր է: Այն զուրկ չի լինի փոքր դժվարություններից, սակայն արագ գլուխ կհանեք դրանցից, կհասնեք կարևոր նպատակներին, կիրագործեք մտածածը: Հնարամիտ կլինեք, փորձարկումներ կանեք, կօգտվեք ոչ ստանդարտ մեթոդներից, ռիսկի կդիմեք ու կհասնեք հաջողությունների:
Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Որոշ Ջրհոսներ հաջող գնումներ կանենք, մի մասն էլ գումարը եկամտաբեր գործում կներդնի: Երեկոն հարմար է սիրային հանդիպումների ու մտերիմների հետ շփումների համար:
ՁԿՆԵՐ
Օրը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Նոր գաղափարներ ու անսովոր պլաններ կառաջանան: Շուտով կկարողանաք մտածածը կյանքի կոչել հին ընկերների ու համախոհների աջակցությամբ: Հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ, անսովոր հանդիպումներ: Նոր տպավորությունների պակաս չի լինի:
Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կնվազի, անկում կապրի նաև գործնական ակտիվությունը: Օրվա երկրորդ կեսը հարմար է պասիվ հանգստի, ուժերը վերականգնելու համար: Սահմանափակեք կապերն ու հրաժարվեք այն մարդկանց հետ շփումներից, ովքեր սովորաբար քննադատում են ձեզ: