loading...

Այսօր Հայաստանում ձերբակալել են 56 ամյա Սերբիայի քաղաքացու: Պատճառը ողբերգական է



Դիտումներ ` 285
Այսօր Հայաստանում ձերբակալել են 56 ամյա Սերբիայի քաղաքացու: Պատճառը ողբերգական է

Shamshyan.com ը հայտնում  է  Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչ Մարատ Շահբազյանի որոշմամբ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ձերբակալվել է Սերբիայի քաղաքացի, 56-ամյա Ստանիսլավ Նուբիցային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արմավիրի մարզում մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ բեռնատար Volvo-ն վարել է Ս. Նյուբիցային, իսկ Volkswagen-ը վարել է Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ, 62-ամյա Սիմոն Խաչատրյանը, Opel Astra մակնիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ, 33-ամյա Արթուր Հովհաննիսյանը, իսկ Opel Vectra մակնիշի ավտոմեքենան վարել է Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտաշես Բաբայանը։ Հիվանդանոց են տեղափոխվել Volkswagen-ի վարորդ Ա. Խաչատրյանը, իսկ նրա ուղևոր՝ համագյուղացի, 43-ամյա Նվարդ Բադալյանը մահացած վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի դիահերձարան։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել էին Սերբիայի Հանրապետության քաղաքացի Յուբիշա Ստանիսլավի վարած բեռնատար Volvo մակնիշի NE 11 3 KE համարանիշի, Volkswagen Vento մակնիշի 31 ՍՏ 527 համարանիշի, Opel մակնիշի 35 AԼ 397 համարանիշի, Opel մակնիշի 34 ՏP 468 համարանիշի ավտոմեքենաները:



 Բախման հետևանքով Volkswagen-ը շպրտվել և հայտնվել էր դաշտամիջով անցնող առվակի մեջ: Դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Վահան Մկրտչյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Volkswagen միջից դուրս էին բերել վարորդին, 52-ամյա Սիմոն Խաչատրյանին և նրա ուղևորուհուն, ովքեր տեղափոխվել էին Վաղարշապատի բժշկական կենտրոն: Ճանապարհին ուղևորուհին մահացել էր, իսկ Ս. Խաչատրյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին նա էր ուղեկցել հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը ՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/17/104310/

loading...

Փակել