loading...

Այս լամպերից մեկն իսկական մարդասպան է. կարդա և իմացիր նրա մասին ողջ սարսափելի ճշմարտությունը



Դիտումներ ` 2445
Այս լամպերից մեկն իսկական մարդասպան է. կարդա և իմացիր նրա մասին ողջ սարսափելի ճշմարտությունը

Մեզանից շատերը տնտեսելու նպատակով սովորական, վոլֆրամային  լամպերը փոխարինեցին էլեկտրատնտեսող լամպերով: Սակայն նոր սերնդի այս լամպերը այնքան թունավոր են, որ ԱՄՆ շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող մի ընկերություն ստեղծել է մանրամասն ուղեցույց այն դեպքերի համար, երբ նմանատիպ լամպը ջարդվում է: Եթե նման լամպը ջարդվում է փակ տարածության մեջ, ապա նրա մեջ պարունակվող սնդիկը անմիջապես հայտնվում է օդի մեջ, ինչն էլ կարող է առաջացնել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝  գլխապտույտ, գլխացավ, միգրեն,հիշողության կորուստ, Ալցհեյմերի հիվանդություն, ինչպես նաև անքնություն,  հոգնածություն, ցրվածություն, լարվածություն: Իսկ ամենասարսափելի հետևանքը քաղցկեղն է:

Բանը նրանումն է, որ այդ լամպերի մեջ մեծ քանակությամբ սնդիկ կա, իսկ սնդիկը հզոր նեյրոտոքսին է, որն առանձնապես վնասակար է երեխաների ու հղիների համար: Այն վտանգավոր է գլխուղեղի, նյարդային համակարգի, լյարդի և երիկամների համար: Մասնավորապես, գիտնական Պիտեր Բրաունի Բեռլինում անցկացրած ուսումնասիրությունները ապացուցում են, որ այդ լամպերը պարունակում են թունավոր քաղցկեղածին նյութեր, ինչպիսիք են ֆենոլը, նաֆտալինը, ստիրոլը: Իսկ այդ լամպերի արձակած ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասում են մեր տեսողությունն ու կարող են մաշկի քաղցկեղ առաջացնել: Այդ ճառագայթումն արգելակում  է նաև մեր օրգանիզմի ներսում  D-3 վիտամինի առաջացման պրոցեսը:

Ստացվում է, որ էլեկտրախնայողության համար մենք վճարում ենք քիչ գումար, բայց անհավանական մեծ գին՝ այն է մեր և մեր հարազատների առողջությունը:


loading...

Փակել