loading...

Այս կանայք կորցրել են իրենց տեսողությունը այն բանի պատճառով, ինչն անում է մեզանից յուրաքանչյուրը ամեն գիշեր



Դիտումներ ` 1720
Այս կանայք կորցրել են իրենց տեսողությունը այն բանի պատճառով, ինչն անում է մեզանից յուրաքանչյուրը ամեն գիշեր

Բժիշկներն ապշած էին, երբ երկու կին՝ 22 և 44 տարեկան, հաղորդել են, որ պարբերաբար կորցնում են տեսնելու կարողությունը մոտ 15 րոպեով:

Բազմաթիվ բժշկական հետազոտություններն արդյունք չեն տվել, և բժիշկները սկսել են ուսումնասիրել այդ կանանց ապրելակերպը, ինչն էլ տվել է բոլոր հարցերի պատասխանը:

Բժիշկները նրանց պարբերբար կուրանալու փաստը կապել են քնից առաջ բջջային հեռախոս օգտագործելու հետ:

 

Նրանք երկուսն էլ օգտվում էին հեռախոսից կողքի վրա պառկած, ինչպես դա անում են շատ շատերը: Սակայն այդ ժամանակ մի աչքը կենտրոնանում է հեռախոսի էկրանի վրա, մինչդեռ մյուսը մասամբ փակված է լինում բարձով:

Այս կերպ մի աչքը հարմարվում է հեռախոսից արձակվող լույսին, իսկ մյուսը՝ մթին, և երբ հեռախոսն անջատվում է, մարդու գլխուղեղը չի հասկանում, թե ինչու է մի աչքն աշխատում «ցերեկային ռեժիմով», իսկ մյուսը՝ «գիշերային», ինչն էլ դառնում է ժամանակավոր կուրության, իսկ հետագայում՝ աչքի վնասվածքի պատճառ:

Իրականում հեռախոսի արձակած կապույտ լույսը շատ ավելի վնասակար է, քան շատերը կարծում են: Սկզբում մարդիկ մտածում էին, որ դա մեծ խնդիր չի առաջացնի, սակայն մի բժիշկ նշել է, որ մինչև 35 տարեկան իր հիվանդներից ոմանց աչքերն արդեն 75 տարեկան մարդու աչքեր են:

Ամենավատն այն է, որ այս սովորության հետևանքով միայն աչքը չէ, որ վնասվում է: Հարվարդի համալսարանի մասնագետների պնդմամբ՝ կապույտ լույսի և քաղցկեցի տարբեր տեսակների, շաքարայի դիաբետի, սրտանոթային հիվանդությունների ու ճարպակալման միջև կա ակնհայտ կապ:


loading...

Փակել