32-ամյա Ռաքել Մարգիսոնը մոտ 175 կգ էր կշռում։ Նա դեռ մանկուց էր տառապում ավելորդ քաշի խնդրով, սակայն մեծանալուց հետո նրա քաշն այնքան կտրուկ աճեց, որ նա այլևս չէր տեղավորվում ռեստորանների ու բարերի բազկաթոռներում: Ռաքելը պանրի մոլի սիրահար էր։ Նա այնքան շատ էր սիրում պանիր, որ առանց դրա սեղան չէր նստում, սակայն կամքի ուժի և համառ ջանքերի շնորհիվ նրան հաջողվեց ի վերջո 95 կգ նիհարել։
Հիշելով այդ ժամանակները՝ Ռաքելն ասել է.
Ես խենթանում էի պանրի համար։ Ինչ էլ որ ուտեի, ես վրան պանիր էի ավելացնում։ Ես պանիր էի ավելացնում անգամ արդեն իսկ պանրի հաստ շերտով պատված պիցցայի վրա։
Այսպես կոչված պանրային մոլուցքի պատճառով Ռաքելն այնքան էր գիրացել, որ շարունակ շնչակտուր էր լինում ու չէր կարողանում գտնել իր կյանքի տղամարդուն։ Նրա մոտ պարանոյա էր սկսվել, ինչի արդյունքում նրան միշտ թվում էր, թե մարդիկ իր մեջքի հետևում իր քաշն են քննարկում ու ծաղրում են իրեն։
Ռաքելը Լոլայի հետ
Նախկինում նա սիրում էր ակումբներ գնալ ու զվարճանալ, սակայն գիրանալուց հետո նա պարփակվեց տան մեջ, ու նրա հիմնական զբաղմունքը հեռուստացույց դիտելը դարձավ։ Երբ Ռաքելին ինչ-որ տեղ էին հրավիրում, նա նախապես ուսումնասիրում էր տվյալ վայրի աթոռները, որպեսզի համոզվեր, որ կտեղավորվի դրանցում։ Եթե դրանք փոքր էին լինում, նա պարզապես մերժում էր հրավերը։ Ռաքելը վախենում էր, որ կարող է նստել ու լռվել աթոռի մեջ։
Լոլան ու արդեն նիհարած Ռաքելը
Ռաքելը նախ գնեց «Slimming World» կազմակերպության ուսումնական ձեռնարկները, այնուհետև առողջ սննդակարգ մշակեց իր համար, որը բաղկացած էր մրգերից, բանջարեղեններից ու խաշած մսից։ Նա սկսեց ավելի շատ քայլել ու ավելի քիչ ժամանակ անցկացնել մեքենայի ղեկին։ Պանրից հրաժարվելը շատ դժվար էր, սակայն Ռաքելը գիտակցում էր, որ Լոլան իր համար շատ ավելի կարևոր էր, քան պանիրը։
Մեկ տարի շարունակ խստորեն դիետա պահելուց հետո Ռաքելն անձնական մարզիչ վարձեց ու սկսեց ինտենսիվորեն մարմնամարզությամբ զբաղվել։ Համառ ջանքերի շնորհիվ նա մոտ երկու տարում կարողացավ 95 կգ նիհարել։ Նա վերագտել է իր սերը կյանքի հանդեպ ու շատ ժամանակ է անցկացնում սանիկի ու ընկերների հետ։