Եթե գլուխն անսպասելի սկսեց ցավալ և այն տանելի չէ, ապա անմիջապես պատրաստեք աղաջուր:
Գլխի հետ կատակներ անել չի կարելի: Այս պարզ բուժումը կազատի ձեզ գլխացավից, ինչպես նաև կկարգավորի արյան ճնշումը:
Նախևառաջ պետք է պատրաստել գլխակապը` 8 տակ ծալելով մառլյան (գլխակապի լայնքը պետք է լինի ճակատին համապատասխան, իսկ երկարությունը` գլխի շրջագծով):
Դրանից հետո մինչև 60-70С ջերմաստիճան տաքացնում ենք 250 մգ ջուր և դրանում լուծում 2 թեյի գդալ աղ: Կստացվի 8%-անոց աղային լուծույթ: Արագորեն տաք ջրով լվանում ենք Ճակատը, ականջները, ծոծրակը, գլխակապը թրջում լուծույթով, թեթև քամում ենք, թափ տալիս, որպեսզի մի փոքր սառչի և դրանով կապում գլուխն այնպես, որ ընդգրկի ճակատը, ականջներն ու ծոծրակը: Որպեսզի գլխակապն ամրակայվի, վրայից կապեք բամբակե գլխաշորով: Դրանից հետո կարելի է պառկել: Մի քանի րոպե անց թեթևություն կզգաք, սակայն մի շտապեք գլխակապը քանդել: Միառժամանակ անց հանելով, մի մոռացեք դարձյալ տաք ջրով լվալ գլուխը:
Փորձեք օգտվել այս բաղադրատոմսից: Վստահեցնում ենք` հուսախափ չեք լինի:
Աղբյուրը` http://ladynews.am/arm/news/5495/aghy-ve...