Շատերն են ատում սառը ցնցուղը: Չնայած դրա օգտակարության մասին պնդումների,՝ ոմանք չեն կարողանում ստիպել իրենց անցնել այդ «փորձության» միջով: Հաճախակի գլխացավերի դեպքում, բժիշկները խորհուրդ են տալիս հենց այս պրոցեդուրան՝ վաննաներ ջրով և սառույցով: Այս պրոցեդուրայի արդյունքն ուղղակի հիանալի է, ազդեցությունն անմիջապես ակնհայտ է: Բայց ում մտքով կարող էր անցնել, որ այս գործընթացի շնորհիվ կարելի է նույնիսկ նիհարել…
Սառը ցնցուղի ազդեցության ուժն օրգանիզմի վրա, ինձ ուղղակի ապշեցրեց:
1 Սառը ցնցուղի շնորհիվ կարելի է նիհարել: Սառը ջուրը արագացնում է նյութափոխանակության գործընթացը և մաշկին առաձգականություն է հաղորդում, ճարպային բջիջները ավելի ակտիվ են այրվում ողջ օրվա ընթացքում:
2 Սառը ցնցուղը հանում է հոգնածությունը, լարվածության զգացումը և մկանային ցավերը:
3 Սառը ցնցուղից հետո մազերն ավելի փայլուն են դառնում, հարթ, քանի որ այդ ջերմաստիճանի ջուրը հարթեցնում է, ուղիղացնում է մազերը:
4 Սառը ջրով լվացվելն օգնում է դեմքի մաշկին առողջ և երիտասարդ մնալ: Դա օգնում է խուսափել մաշկի չորանալուց:
5 Ջրային պրոցեդուրաները լավացնում են արյան շրջանառությունը: Դա խթանում է դիմադրողականության բարձրացմանը, պաշտպանում է մաշկը կնճիռներ առաջանալուց և վերացնում է ցելյուլիտը: