Աղջիկը ավտովթարի զոհ է դարձել ուղիղ եթերի ժամանակ
Կազանի 23-ամյա բնակչուհի Սիտորա Բ․-ն մահացու ավտովթարի է ենթարկվել, երբ «ВКонтакте» սոցիալական ցանցում, ուղիղ միացման ծառայության միջոցով ցանկացել է շփվել իր ընկերների հետ: Ինչ որ պահի աղջիկը կորցնում է իր վարած Daewoo Matiz-ի կառավարումն ու կողային հատվածով բախվում ПАЗ ավտոբուսին: Ստացված վնասվածքներից Սիտորան տեղում մահանում է․