Երբեմն թվում է, որ աշխարհը կեղտով ու աղբով լի է, եւ արդեն ոչ մի բան չի կարող բարձրացնել մեր տրամադրությունը։ Բայց հենց այս պահին օգնության է հասնում բնությունը, որը երբեք չի դադարում զարմացնել ու հիացնել մեզ։ Ներկայացնում ենք աշխարհի ամենատպավորիչ ծառերը, որոնք ասես հրաշք լինեն։
Սակուռա , Տոկիո Ճապոնիա
Սակուռան Ճոպոնիա են բերել Հիմալայներից։ Այն ծաղկում է ընդամենը 7-10 օր, եւ դա սուրբ շրջան է ճապոնացիների համար։ Բոլորը, վերցնելով սուշի եւ սակե, գնում են այս հիանալի եւ հեքիաթային աշխարհ։
Ամերիկյան ծփի. Նյու Յորքի կենտրոնական այգի, ԱՄՆ
Այս ծառատեսակը ԱՄՆ- է եկել Եվրոպայից մոտ 100 տարի առաջ։ Շատ գիտնականներ պնդում են, որ այս ծառի ԴՆԹ-ում հատուկ էլեմենետներ կան, որոնք օգնում են դրանց աճել նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում։
Հրեշտակի կաղնի. Չառլսթոն, ԱՄՆ
Այս ծառը հավանաբար 1500 տարեկան է։ Այն անգամ դիմակայում է ուժեղ մրրիկներին։
Ջակարանդա. Հարավային Աֆրիկա
Այս գույնզգույն ծառերը պարզապես ֆանտաստիկ տեսարան են ստեղծում։ Նրա ծաղիկները շուրջդ հեքիաթային անտառի են վերածում։
Գլիցինիա. «Ասիկագա» պարտեզ, Ճապոնիա
Գլիցինիան այս հեքիաթային պարտեզի ամենակարեւոր բույսն է, որի շուրջ նստելիս քեզ փերի կամ բարի կախարդ ես զգում։
Ծիածանափայլ էվկալիպտ. Հավայան կղզիներ
Հազվագյուտ գեղեցկություն ունեցող ծառ։ Սկզբում այն լինում է կանաչ երանգներով, իսկ հետո առաջանում են նաեւ նարնջագույն, մանուշակագույն եւ կարմիր երանգները։
Թխկիների թունել. Օրեգոն, ԱՄՆ
Թխկիների թունել մի կարմիր գորգ է բացում բոլորի առաջ։ Սա մի անհավանական վայր է, որտեղ կարելի է վայելել թարմ օդն ու կուսական լռությունը։