Հայաստանյան առևտրային բանկերում արտարժույթը վաճառվում է հետևյալ փոխարժեքներով. Հունվարի 6-ի դրությամբ հայաստանյան բանկերում մեկ դոլարը գնվում է 481.50-ից առավելագույնը՝ 483.50 դրամով, իսկ վաճառվում` 487-ից առավելագույնը՝ 488.50 դրամ փոխարժեքով:
Ըստ Rate.am-ի՝ մեկ եվրոն գնվում է 495 դրամից մինչև 507 դրամ փոխարժեքով, իսկ վաճառվում` 513.50-ից առավելագույնը` 525 դրամ փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 7.60-ից առավելագույնը` 7.85 դրամ փոխարժեքով, վաճառվում` 8.03 դրամից մինչև 8.30 փոխարժեքով: