Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք տեղի ունեել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի թիվ 18 շենքի 1-ին հարկում գտնվող վարսավիրանոցում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 8 և թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիատան Արթուր Ճաղարյանի և ԱԻՆ ՓԾ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Կոստանյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ դեռևս անհայտ պատճառներով վարսավիրանոցի ներսում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումուվ: Այրվել է 1,5 քմ տարածքում կոսմետոլոգիական սարք, կենցաղային իրեր և ջերմահարվել է հեռուստացույց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ առաջացած պայթյունից քանդվել է նաև «Մադլեն» վարսավիրանոցին կից գտնվող «Միսթիֆյումս» ՍՊԸ-ի գիբսակարդոնե պատը, պոկվել մետաղյա շերտավարագույրը, վնասվել ջրատար խողովակները և պայթյունի պատճատով էլ դուրս է շպրտվել խանութ-սրահի դուռը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն ու պարեկապահակային ծառայության աշխատակիցները:
Տեղի ունեցածը պայթյուն է, հիրկիզում, թե անզգուշությամբ առաջացած հրդեհ՝ պարզ կլինի փորձաքննության արդյունքները հայտնի լինելուց հետո: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննույթուն է սկսվել: Օպերատիվորեն ժամանել են նաև տեղի էլեկտրացանցի աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել են տարածքը, որպեսզի փրկարարները կարողանան անվտանգ աշխատել:
Աղբյուրը ՝ http://shamshyan.com/hy/article/2016/12/25/104988/