loading...

Առողջ քունը կոսմետիկայից կարևոր է



Դիտումներ ` 589
Առողջ քունը կոսմետիկայից կարևոր է

Առողջ քունը կոսմետիկայից կարևոր է

Սուպերմոդելներն անսահման հավատում են քնի ուժին: Քունն առաջնային կոսմետիկ միջոց է: Երբ դուք մտնում եք քնի թագավորություն, ձեր մաշկը թարմանում է այնպես, որ ոչ մի կոսմետիկ միջոց այդպիսի արդյունքի չի բերի:

Այդ ժամանակ մաշկի հյուսվածքները վերարտադրվում են ավելի արագ, ուժեղանում է կոլագենի արտադրությունը և այդ պատճառով լավ գիշերային քնից հետո դուք հիանալի տեսք եք ունենում ու զգում էներգիայի հոսք:

Քնի պակասը արտացոլվում է ձեր արտաքինի վրա: Մենք բոլորս վերապրել ենք պահեր, երբ առավոտյան մեզ հայելուց նայում է անքուն, աչքերի տակ սև շրջանակներով մեկը: Բացի արտաքինից, քնի պակասը խախտում է մեր կորդինացիան, իրավիճակների վերահսկողությունը, վնասում իմունային համակարգը, բերում դյուրագրգռության, բացասական զգացմունքների կուտակման:

Անկասկած, ձեզ ծանոթ է այն սարսափելի իրավիճակը, երբ դուք բուռն արցունքներ եք թափում ամեն մի փոքր մանրուքից: Դա հենց քնի պակասի արդյունք կարող է լինել:

Խորհուրդներ հանգիստ քնի համար

Ձեզ գեղեցիկ դարձրեք. քանի դեռ քնած եք, քսեք բուժիչ կոսմետիկ միջոցներ, մարմնի այն մասերին, որոնք դրա կարիքը առավել ունեն: Օրինակ, դիմակ քսեք դեմքին կամ մազերին, մերսեք ձեռքերը և ոտնաթաթերը կրեմով կամ յուղով, այնուհետև հագեք նախապես տաքացրած ձեռնոցներ կամ գուլպաներ:

Որքա՞ն ժամանակ պետք է քնել: Միջինում հասուն մարդկանց հարկավոր է 6.5-8 ժամ քուն, բայց քանի որ քնի ժամը մեծամասամբ անձից է կախված, դուք պետք է գտնեք օպտիմալ տարբերակը:

Ազատվեք մտքերից. եթե դուք աշխատում եք մինչ ուշ գիշեր, հարկավոր է հանգստանալ և թուլանալ մինչև քնելը:

Փորձեք կարդալ. նույնիսկ, եթե դուք ընդհանրապես չեք ցանկանում քնել, մի քանի էջից հետո, աչքերը հոգնում են և կզգաք, որ ձեր քունը տանում է: Ընթերցելը օգնում է շեղվել անհանգիստ և կպչուն մտքերից, որոնք խանգարում են քնել:

Թուլացեք գոլ ջրում. լոգանք ընդունեք՝ ջրի մեջ ավելացնելով մի քանի կաթիլ քնեցնող միջոցներ, օրինակ, նարդոսի կամ սանդալի յուղ:

Պատրաստեք ձեր ննջարանը. համոզվեք, որ լույս չի ընկնում, և բարձերն ու անկողինը հարմար են:

600x580

Անքնություն. եթե դուք տանջվում եք անքուն գիշերներից, խուսափում եք քնաբեր ընդունելուց, ապա փորձեք բնական միջոցներ, օրինակ, կատվախոտի արմատ կամ բարձի վրա ցանեք մեկ կաթիլ նարդոսի յուղ:

Լրացրեք բաց թողնվածը. եթե դուք պառկել եք քնելու լուսադեմին, մի փորձեք լրացնել ամեն բաց թողնված ժամը: Ձեր օրգանիզմը բնականորեն կփոխհատուցի կորցրած քունը հաջորդ գիշերը, երբ դուք կքնեք խորը, երկար քնով: Շուտ քնելը երկու գիշեր իրար հետևից լավագույն տարբերակն է նորմալ ռեժիմին վերադառնալու համար:

Խուսափեք գիշերը սուրճ խմելուց․ կոֆեինը մեծացնում է նյարդային լարվածությունը: Դրա փոխարեն խմեք բնական հանգստացնող ըմպելիքներ, օրինակ, երիցուկ, տաք կաթ, որը պարունակում է տրիպտոֆան, ինչն ունի քնեցնող հատկություն:


loading...

Փակել