Առողջ ու ամուր հարաբերություններ ունենալու համար պետք է հոգ տանել միմյանց մասին, ինչպես նաև հաշվի առնել աստղերի դիրքն ու կարծիքը։ Աստղերը մեծ նշանակություն ունեն հարաբերություններում և կարող են նպաստել կամ խոչընդոտել դրանց ընթացքին։ Կարմիր աքաղաղի տարում հատկապես՝ պետք է հաշվի առնել աստղագուշակը։ Ահա, թե սիրային հարցերում ինչ է սպասվում կենդանակերպի տարբեր նշաններին։
Խոյ: Կարմիր աքաղաղի տարում Խոյերին նոր զգացմունքներ են սպասվում։ Սերը կարող է մարել ու կրկին բոցավառվել։ Նրանց սպասվում են խաբված պահեր, կիրք և ի վերջո երջանկություն։
Ցուլ: Ցլերը պետք է ուշադիր լինեն իրենց ընկերների նկատմամբ։ Մեծ հավանականություն կա, որ նրանց ընկերներից մեկը սիրահարված է նրանց և շատ լուրջ մտադրություններ ունի։ Իսկ արդեն սիրահարված Ցլերը պետք է զգույշ լինեն, քանի որ կարող են կորցնել իրենց սիրեցյալին՝ սեփական պարզամտության պատճառով։
Երկվորյակ: Երկվորյակները պետք է ավելի խիզախ ու համարձակ լինեն։ Նրանց նոր հարաբերություններ են սպասվում միայն այն դեպքում, եթե առաջինը քայլ անեն ու խոսեն իրենց զգացմունքների մասին։ Խեցգետին: Խեցգետինները նոր հարաբերություններ կունենան։ Դրանք խելքահան կանեն նրանց և հնարավոր է, որ վատ ավարտ ունենան։ Դեռ իրենց սերը չգտած նշանները պետք է ավելի շատ դրսում լինեն, ընկերների հետ հանդիպեն և լավ ժամանակ անցկացնեն։
Առյուծ: Առյուծներն ինչպես տարին սկսեն, այնպես էլ կշարունակեն։ Իրենց երկրորդ կեսի հետ պետք է ավելի նուրբ ու հանդուրժող լինեն։ Դեռ չամուսնացած Առյուծներին նոր հարաբերություններ են սպասվում, սակայն հավանականություն կա, որ դրանք կարճաժամկետ կլինեն։
Կույս: 2017 թվականին Կույսերին խոշոր փոփոխություններ են սպասվում։ Նրանք կհանդիպեն իրենց ընտրյալին, սակայն կարող են չնկատել նրան։ Նրանք պետք է վերանայեն իրենց հայացքներն ու հասկանան, որ առաջին տպավորությունը չէ, որ ամենակարևորն է։
Կշեռք: Կշեռքների համար Նոր տարին արկածային կլինի։ Նրանք ստիպված կլինեն ընտրել, թե ում հետ են ցանկանում անցկացնել իրենց կյանքը։ Այն Կշեռքները, որոնք ամուսնացած են կամ գտել են իրենց երկրորդ կեսին՝ այդ հարաբերությունները պահպանելու խնդիր կունենան։
Կարիճ: Կարիճները 2017-ին պետք է չվախենան փոփոխություններից։ Եթե հարաբերությունները դժբախտացնում են նրանց, ապա պետք է ազատվել դրանցից։ Պետք է փորձել ազատ ապրել ու սիրտը բացել այլ հարաբերությունների առաջ։ Այն Կարիճները, որոնք արդեն գտել են իրենց կյանքի կեսին, պետք ավելի զգույշ լինեն ու վստահեն նրան, քանի որ շատերը կփորձեն քայքայել նրանց հարաբերությունները։
Աղեղնավոր: Աղեղնավորները եկող տարի պետք է չկառչեն իրենց հին հարաբերություններից։ Ազատվեք դրանցից ու նոր կյանք սկսեք։ Նշանի այն ներկայացուցիչները, որոնք արդեն գտել են իրենց երկրորդ կեսին պետք է ուշադիր լինեն նրա առողջական վիճակին։
Այծեղջյուր: Այծեղջյուրներն եկող տարի պետք է բաց չթողնեն ոչ մի հնարավորություն ու ավելի ամրապնդեն իրենց հարաբերությունները։ Նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին՝ պետք է ավելի անկաշկանդ լինեն և առաջինն առաջարկություն անեն։
Ջրհոս: Ջրհոսները 2017-ին մի շարք խնդիրներ կունենան սիրային կյանքում։ Եթե նրանք չդադարեն համեմատել իրենց երկրորդ կեսին՝ նա կհեռանա։ Նոր հարաբերություններ ստեղծելն այնքան էլ հեշտ չի լինի։ Նշանի այն ներկայացուցիչները, որոնք դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, պետք է համարձակ լինեն ու տեղի չտան մրցակիցներին։
Ձկներ: Ձկներն եկող տարի ավելի ինքնավստահ կդառնան։ Նրանք հեշտությամբ կկարողանան նոր մարդկանց հետ ծանոթանալ, իսկ հակառակ սեռի հետ հարաբերություններն ավելի հասանելի կդառնան։