loading...

5 անսովոր ազդանշան օրգանիզմից` ինչ է հուշում ձեզ օրգանիզմը



Դիտումներ ` 536
5 անսովոր ազդանշան օրգանիզմից` ինչ է հուշում ձեզ օրգանիզմը

1. Գլխապտույտ նստած տեղից կտրուկ վեր կենալու ժամանակ
Նման դեպքերում հնարավոր է, որ օրգանիզմը ջրազրկվել է, կամ դուք տառապում եք պոստուրալ հիպոթենզիայով: Դա առաջանում է, երբ կտրուկ բարձրանալիս արյունը գլխից հորդում է դեպի ոտքերիը: Այս երևույթը հանդիպում է հիմնականում արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց շրջանում:

2.Թևատակին հայտնվում է փոքրիկ ուռուցք
Երբեմն դա կարող է առաջանալ ֆիլլիկուլինի կամ ավշային հանգույցի բորբոքումից, օրինակ ինֆեկցիայից:
Երբ դիմել մասնագետի օգնությանը- Եթե ուռուցքը արդեն երկար ժամանակ գոյություն ունի, և այն սկսում է ձեզ անհանգստացնել, դառնում է կարմիր կամ ցավում է:

3. Ջղաձգումներ երեկոյան ժամերին
Էլեկտրոլիտների անհավասարակշռությունը (կալիում, մագնեզիում, կալցիում) կամ թեթև ջրազրկումը կարող են գիշերվա ընթացքում ջղաձգումներ առաջացնել :

4. Երբ աչքերի առաջ բծեր են հայտնվում
Սպիտակ կետերը, որոնք հայտնվում են տեսադաշտում, ամենայն հավանականությամբ մանրաթելերի մանր կտորներ են, որոնք պոկվել են և մնացել ապակենման մարմնում: Ապակենաման մարմինը դա գելի նման հեղուկ է, որով լցված են մեր աչքերի խցերը:

5. Խշշոց ականջներում
Ականջներում հաճախակի աղմուկը, դժժոցը կամ որևէ անհասկանալի ձայները, կարող են լինել լսողության մասնավոր կորստի ախտանիշ: Չի կարելի բացառել նաև հակաբիոտիկների կամ պարզապես դեղերի ազդեցությունը: Նման ռեակցիա կարող են առաջացնել նաև ալլերգիան կամ ականջակեղտի կուտակումը:
Եթե ականջներում հնչող ձայնը պայմանավորված չէ լսողության կորստով, ապա հարկավոր է վերանայել օրակարգը, օգտագործվող դեղերը և քչացնել ձեր կյանքի սթրեսները:

Աղբյուրը` http://168.am/2014/06/29/382131.html...


loading...

Փակել