loading...

Անանուխի օգտագործման 15 անսովոր եղանակ



Դիտումներ ` 480
Անանուխի օգտագործման 15 անսովոր եղանակ

1. Գորգը թարմացնելու համար: Չորացրած անանուխը խառնեք սննդի սոդայի հետ և այն լցրեք գորգի վրա: Մեկ ժամ թողեք, որից հետո մաքրեք փոշեծծիչով:

2. Օդը թարմացնելու համար: Մի փոքր անանուխը խառնեք տարբեր ծաղիկների տերևների հետ և խառնուրդը լցրեք ամանների մեջ ու դրեք տանը:

3. Հանգստացնող սկրաբ ոտքերի համար: Ծանր օրվանից հետո լիցաքաթափվելու համար կտրած անանուխը խառնեք ծովային աղի և ձիթապտղի յուղի հետ և այն քսեք ոտքերին:

4. Անանուխը՝ կոսմետիկայում: Կոսմետիկային հաճելի հոտ և հանգստացնող հատկություն տալու համար դրան ավելացրեք անանուխի յուղ: Այն կարող եք խառնել շամպունի և լոգանքի գելի հետ:

5. Անանուխի սառույց: Հաջորդ անգամ, երբ կփորձեք սառույց պատրաստել, ջրի մեջ անանուխի տերևներ ավելացրեք: Սառույցը կարող եք գցել ջրի, լիմոնադի կամ թեյի հետ, ինչի միջոցով ըմպելիքին թարմություն կհաղորդեք:

6. Թարմացնող տոնիկ դեմքի համար: Մեծ ամանի մեջ ջուր լցրեք և ավելացրեք մի փոքր կտրտած անանուխ, ապա այն մեկ ժամով դրեք սառնարանի մեջ: Այն քսեք դեմքին:

7. Որովայնի սպազմը հանելու համար: Անանուխը կօգնի թուլացնել նյութափոխանակության տրակտի մկանները և հանել սպազմը: Դրա համար բավարար է խմել անանուխով թեյ, կամ էլ տաք ջուր՝ անանուխով և կիտրոնով:

 



8. Վարակիչ հիվանդությունների կանխարգելում: Անանուխի հակաբակտերիալ հատկությունները կարող են օգնել նույնիսկ կանխագելել տարբեր վարակիչ և սնկային հիվանդությունների առաջացումը: Այդ պատճառով այն պետք է ներառել սննդակարգ:

9. Մկների դեմ: Ձեր այգում անանուխ տնկեք, որպեսզի մկները շրջանցեն ձեր բնակարանը:

10. Գլխացավի թուլացում: Անանուխով տաք թեյը կարող է օգնել ազատվել գլխացավից:

11. Քիթը փակվելու դեպքում: Եթե ձեզ դժվար է շնչել, անանուխի վրա տաք ջուր լցրեք և ինհալացիա արեք:

 


12. Սթրեսից ազատվելու համար: Անանուխով թեյն օգնում է ազատվել սթրեսից:

13. Քաղցկեղի դեմ պրոֆիլակտիկա: Անանուխն ընդունակ է պայքարել քաղցկեղի բջիջների դեմ: Կարծիք կա, որ այն էապես դանդաղեցնում է դրանց զարգացումը:

14. Աղցանները համեմելու համար: Սովորական աղցանին անսովոր համ տալու համար դրան անանուխի մի քանի տերև ավելացրեք:

15. Շնչառությունը թարմացնելու համար: Անանուխի յուղը խառնեք սննդի սոդայի և ջրածնի պերօքսիդի հետ, որպեսզի ատամների մածուկ պատրաստեք: Այն և՛ սպիտակեցնում է ատամները, և՛ թարմացնում է շնչառությունը: Սակայն այն պետք չէ չարաշահել, քանի որ մեծ քանակով օգտագործելու դեպքում այն կարող է վնասել էմալը:


loading...

Փակել