Սխտորն ամենահզոր բույսերից մեկն է: Այն բնական հակաբիոտիկ է, որը բուժում է մի շարք հիվանդություններ, ներառյալ՝ արյան ճնշումն ու խոլեստերինը, ինչպես նաև կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները:
Կանոնավոր օգտագործման դեպքում սխտորը նվազեցնում է շաքարախտի նշանները: Այն նաև վերացնում է սովորական առողջական խնդիրները, օրինակ՝ մրսածությունը, հարբուխը, սնկային ինֆեկցիաները, ալերգիաները, և այլն: Սխտորը կարող է խթանել իմունիտետը և լավացնել օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը:
Կոճապղպեղի հետ խառնված՝ սխտորը կարող է մաքրել ամբողջ օրգանիզմը քիմիաթերապիայից հետո:
Ինչպե՞ս օգտագործել սխտորը
Կարող եք սխտորն ուտել թարմ վիճակում, քանի որ սա սխտորի օգտագործման լավագույն տարբերակն է: Սխտորի մեջ առկա ակտիվ բաղադրիչը՝ ալիցինը, առավել ուժեղ է թարմ վիճակում, քան՝ եփած:
Սխտորը կարող եք ուտել սնունդն ընդունելուց 15 րոպե առաջ. այդպիսով կակտիվացնեք քիմիական ռեակցիաները, որոնք օգնում են, որ ալիցինը յուրացվի օրգանիզմում:
Քանի որ շատերը խուսափում են սխտորի հոտից, լավագույն բանը, որ կարող եք անել, այն մեղրով խառնելն է:
Բաղադրություն
2-3 պճեղ սխտորը խառնեք 1 թ/գ մեղրով: Ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին, ընդունեք այս դեղամիջոցը: 1 շաբաթ անց ձեզ ավելի լավ կզգաք: