Նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարությամբ 2016-2017 թվականների ամանորյա տոների կապակցությամբ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում սահմանվել է հերթապահություն: Տոնական օրերին կշարունակեն գործել նաև նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարները: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը և համապատասխան ստորաբաժանումները կշարունակեն աշխատել հատուկ ռեժիմով: Ինչպես մինչ այժմ, այդ ընթացքում ևս նախարարության պաշտոնական կայքում օրվա ընթացքում պարբերաբար լրատվություն կտրամադրվի Հայաստանի Հանրապետության միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վիճակի վերաբերյալ:
Եղանակային պայմանների կտրուկ փոփոխության դեպքում հաղորդվող տեղեկատվության պարբերականությունը, ըստ անհրաժեշտության, կփոփոխվի: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր կգտնվեն ճանապարհին և անհրաժեշտ պահին ինտերնետ կապի հնարավորություն չեն ունենա, ճանապարհների անցանելիության մասին ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: Ինչպես տոնական օրերին, այնպես էլ ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանում հեռախոսահամարը գործելու է շուրջօրյա: