«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամեն տարի ամանորյա գնումներից մեր հանրությունը ընկնում է ցնցումների մեջ: Այդ ցնցումները ուղիղ համեմատական են գների ցնցումներին: Իսկ գների ցնցումները, իրենց հերթին պայմանավորված են Ամանորը հնարավորինս ճոխ նշելու՝ հանրության ցանկություններով: «Չարազեղենի» որոշ տեսակների գներ արդեն աստղաբաշխական են՝ 10-12 հազար դրամ: Որքան աճում է պահանջարկը, այդքան աճում են նաեւ գները:
Թերեւս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ Ամանորը գերճոխ ուտեստներով սեղանի շուրջ նշելու հայկական ավանդույթը անցնում է տրամաբանական սահամները, եւ թող կոպիտ չհնչի, բայց դա սահմանակցում է համընդհանուր հիստերիայի կամ զանգվածին հոգեխանգարմունքի հետ: Եթե «տեսակավորենք» մեր ամանորյա ծեսերը, ապա կնկատենք,որ ծախսերի հիմնական մասը մենք ուղղում ենք ուտելիքներին, որի մի զգալի մասը հետագայում պարզապես թափում ենք: Թե ինչպես կարելի է հաղթահարել ուտելիքը կուռք դարձնելու այս համատարած սովորությունը, անկեղծ ասած, ոչ ոք չգիտի: Ու քանի դեռ դա չի հաղթահարվել, Ամանորը տոն լինելու փոխարեն լինելու է համընդհանուր ցնցումների խորհրդանիշ»: