loading...

Ահա, թե որն է ամենանիհարեցնող մթերքը



Դիտումներ ` 339
Ահա, թե որն է ամենանիհարեցնող մթերքը

Գիտնականները կազմել են ամենահագեցնող և միաժամանակ ցածր կալորիականությամբ մթերքների ցանկը, որոնց օգնությամբ կարելի է խուսափել ավելորդ քաշից:

Ցանկանում առաջին տեղն է զբաղեցնում կարտոֆիլը: Դրա միջին չափի մեկ հատը պարունակում է ընդամենը 161 կկալ: Ընդ որում, ոչ ոք չի կարող ժխտել այս մթերքի օգտակար հատկությունները: Գիտնականներն ապացուցել են, որ սննդարար արժեքով կարտոֆիլը երեք անգամ գերազանցում է հացին: Ընդ որում, կարտոֆիլը հատուկ համեմունքներով պատրաստելը չի վնասում կազմվածքին:

 

 

 



Երկրորդ տեղում են միանգամից երեք մթերքներ` ձուկ, առանց ճարպերի միս ու լոբազգիներ: Դրանք բոլորը պարունակում են սպիտակուցներ: Ինչպես հայտնի է` սպիտակուցներն ամբողջությամբ յուրացվում են օրգանիզմի կողմից:


Երրորդ տեղը զբաղեցնում է նարինջը: Շնորհիվ իր հյուսվածքների` այն հրաշալի վերացնում է սովի զգացումը: Մեկ պտուղը պարունակում է միջինը 60 կկալ:


loading...

Փակել