Եթե դուք ցանկանում եք մի քանի օրով բացակայել տանից և սառնարանում մթերք ունեք, ապա անպայման պետք է այնտեղ մետաղադրամ դնեք։
Երբեմն տանից բացակայելու ընթացքում լինում են հոսանքի անջատումներ, ինչի հետևանքով տան ամբողջ տեխնիկան՝ սառնարանը ներառյալ, դադարում է գործել։ Առաջին հայացքից սա սովորական երևույթ է, սակայն իրականությունն այն է, որ երբ սառնարանն անջատվում է, միջի մթերքները փչանում են և դառնում են անպիտան։
Այդպիսի ապրանքներ ուտելու արդյունքում Ձեզ մոտ կարող են առաջանալ սուր թունավորումներ։ Այդ իսկ պատճառով xohanoc.am-ը խորհուրդ ենք տալիս օգտագործել այս փոքրիկ հնարքը ավելորդ խնդիրներից խուսափելու համար։
Բաժակի մեջ ջուր լցրեք և դա վերածեք սառույցի։ Երբ տանից դուրս է գալիս, մետաղադրամ դրեք սառույցի վրա։ Եթե վերադառնալու պահին մետաղադրամը սառույցի վրա լինի, ապա սառնարանը չի անջատվել։ Իսկ եթե այն գտնեք բաժակի հատակին, ապա պետք է անհապաղ դեն նետել եղած ողջ մթերքը։
Եթե մետաղադրամը բաժակի միջնամասում է, ապա սառնարանը անջատվել է կարճ ժամանակով, ինչը նշանակում է, որ մթերքների մեծ մասը դեռ պիտանի են։
Պետք չէ ռիսկի տակ դնել սեփական առողջությունը. եթե կասկածում եք մթերքների թարմությանը, ապա միանշանակ դեն նետեք դրանք։