Այս հիանալի աղանդերը խորհուրդ է տրվում մատուցել սառը վիճակում: Այն վստահորեն դուր կգա ամենախստապահանջ համադամասերին:
Աղանդեր ձվից
Բաղադրիչները
1. Ձու – 3 հատ
2. Աղ – 1 պտղունց
3. Շաքարի փոշի – 20 գ
4. Կաթ – 150 մլ
5. Սերուցք – 150 մլ
6. Շաքարավազ – 40 գ
7. Վանիլին – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Հարել ձվի սպիտակուցները 1 պտղունց աղի հետ, աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին: Հարել մինչև պնդանալը: Կաթը խառնել սերուցքի, շաքարավազի և վանիլինի հետ: Եռացնել:
2. Ճաշի գդալով հարած սպիտակուցը զգուշությամբ իջեցնել եռացող կաթնային խառնուրդի մեջ: Ամեն կողմից եփել 2 րոպե:
3. Կաթի մեջ եփված սպիտակուցները դնել քամիչի մեջ: Թողնել, որ կաթնային զանգվածը սառչի մինչև 60 աստիճան:
4. Ձվի դեղնուցները դարձնել կրեմ, բարակ շիթով ավելացնել տաք կաթնային խառնուրդը և անընդհատ խառնել: Տաքացնել խառնուրդը թույլ կրակի վրա մինչև պնդանալը:
5. Ստացված կրեմը լցնել բաժակների մեջ, թողնել սառչի: Վրան դնել սառեցրած սպիտակուցները: Աղանդերի վրա կարելի է ցանել կակաո, դարչին, կարելի է մատուցել խտացրած կաթով և հատապտղի մուրաբայով: