Յուրահատուկ բաղադրության շնորհիվ՝ կտավատի սերմերը կարող են տարաբնույթ շատ հիվանդություններ կանխել և բուժել՝ փորկապությունից մինչև սրտի հետ կապված լուրջ խնդիրներ:
Կտավատի սերմերն օգտակար են դիետա պահողների համար, քանի որ հարուստ են դյուրամարս ճարպերով և բջջանյութով, ինչի շորհիվ՝ ավելի արագ է վրա հասնում հագեցածության զգացումը և մի քանի անգամ ավելանում է սերմերի հետ կերած ցանկացած մթերքի սննդային արժեքը:
Դրանք քիչ ածխաջրեր են պարունակում:
Կտավատի սերմերի հիմնական օգտակարությունը 3 հիմնական բաղադրիչների՝ բջջանյութի, պոլիչհագեցած ճարպաթթուների, լիգնանների շնորհիվ է: В խմբի վիտամիննեը, վիտամին Е-ն, յոդը, կալցիումը, ցինկը, երկաթը, կարոտինը, մագնեզիումը, ծծումբը, ֆոսֆորը, կալիումը, սիլիցիումը, պղինձը, նիկելը, մանգանը, մոլիբդենը, կոբալտը և քրոմն ուժեղացնում են բուժական ազդեցությունը:
Բջջանյութի մանրաթելերը վերահսկում են արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը՝ արգելափակելով դրա ներծծվելն աղիների մեջ:
Կտավատի սերմերը օմեգա-3 ճարպային թթուների ամենահարուստ աղբյուրն են: Այս միացությունները լավացնում են արյան հոսքը և օգնում են կանխել տրոմբերի առաջացումը, որոնք ինֆարկտ և կաթված են առաջացնում:
Դրանք պոլիֆենոլներ են, որոնք հանդես են գալիս որպես հզոր հակաօքսիդանտներ՝ այդ առումով արդյունավետությամբ գերազանցելով նույնիսկ վիտամին Е-ին: Ֆիտոէստրոգենների հետ համադրությամբ դրանք ակտիվորեն պայքարում են կրծքագեղձի քաղցկեղի դեմ:
Առավել լավ բուժական և կանխարգելիչ ազդեցության համար կտավատի սերմերը կարելի է օգտագործելուց անմիջապես առաջ մանրացնել սրճաղացով: Ուտելուց 30 րոպե առաջ ստացված ալյուրը կեր չոր թեյի գդալով, վրայից մեծ քանակությամբ հեղուկ խմիր: Բուժման կուրսը կախված է ցանկալի արդյունքից և կարող է մի քանի ամիս տևել:
Ինչպեսև ցանկացած ուժեղ գործող միջոց, կտավատի սերմերը հակացուցումներ ունեն՝ փորլուծություն, կերակրափողի, աղիների կամ ստամոքսանցքի խցանում, լեղապարկի քարեր, միզաքարային հիվանդություն, ագանդի և ձվարանների հիվանդություններ, հղիություն, դիաբետ: Ամեն դեպքում, նախքան կտավատի սերմեր օգտագործելը՝ խորհրդակցեք բժշկի հետ:
Կտավատի սերմերի օգտագործման առաջին արդյունքը կնկատես 2 շաբաթ անց՝ կվերանան մաշկի հետ կապված խնդիրները, մազերը կփայլեն, կենդանություն կստանան, կկարգավովի մարսողությունը, կնվազեն ալերգիկ ռեակցիաները: