loading...

Աչքերի հատվածի կնճիռները վերացնող 3 դիմակ



Դիտումներ ` 351
Աչքերի հատվածի կնճիռները վերացնող 3 դիմակ

Գաղտնիք չէ, որ կնճիռների ամենատարածված հատվածն աչքերի շրջանն է: Նույնիսկ երիտասարդ տարիներին կարելի է աչքերի շուրջ նկատել մանր կնճիռներ, որոնք տարիքի հետ ավելի են խորանում: Հենց այս կնճիռներն էլ բացահայտում են մեր տարիքը: Այդ իսկ պատճառով, աչքերի հատվածի մաշկը պետք է կանոնավոր կերպով սնուցել:

Կարող եք տանն ինքնուրույն պատրաստել դիմակներ: Ձեզ ենք ներկայացնում 3 ամենաարդյունավետ դիմակների բաղադրատոմսերը, որոնք կթարմացնեն և երիտասարդ տեսք կտան ձեզ:

 



Հացից պատրաստված դիմակ- Բաղադրիչները բոլորն էլ բնական են և պարզ: Հալած կարագի կամ գոլ ձիթայուղի մեջ թրջեք մի կտոր հաց: Հացի կտորը տեղադրեք աչքերի ներքևի հատվածում և թողեք մնա 20-25 րոպե: Այնուհետև զգուշորեն հեռացրեք աչքերից հացը և մի լվացեք:

Կարագ+եռացրած երիցուկ և լորենի- Ժողովրդական այս բաղադրատոմսը մինչև հիմա էլ հայտնի և տարածված է: Խառնեք 1 թ/գ երիցուկն ու լորենին, վրան լցրեք 100 մլ ջուր: Մի քանի րոպե եփեք: Ծածկեք և թողեք մնա 15 րոպե: Այնուհետև քամեք, 4 ճ/գ եռացրած թուրմի մեջ գցեք 2 ճ/գ կարագ, այնպես, որ կարագը հալվի թեյի մեջ: Սառչելուց հետո դիմակը 4-5 օր պահեք սառնարանում: Դիմակը քսեք քնելուց առաջ և մի մաքրեք այն:

Մեղրով դիմակ- Մեղրով դիմակը հրաշալի միջոց է աչքերի հատվածի կնճիռների համար: Խառնեք կես ճ/գ մեղրը 1 ձվի դեղնուցով և 1 ճ/գ վարսակի ալյուրով: Լավ խառնեք, եթե ստացված զանգվածը խիտ է ստացվում, կարող եք տաք կաթ ավելացնել: Դիմակը քսեք աչքերի ներքևի հատվածին և թողեք 10 րոպե, ոչ ավել: Դրանից հետո՝ տաք, ապա՝ սառը ջրով լվացեք դեմքը:

Այս հրաշալի դիմակների կանոնավոր օգտագործման դեպքում մեկ ամիս անց կնկատեք տարբերությունը, կնճիռներն ավելի ու ավելի անտեսանելի կդառնան, իսկ աչքերի հատվածի մաշկը կսնուցվի, կհարթվի և կփափկի:

loading...

Փակել