loading...

Զինվոր մահ, կրկին՝ Գրիշա Խաչատուրովի կորպուսում. Բանակի վտանգը



Դիտումներ ` 1128
Զինվոր մահ, կրկին՝ Գրիշա Խաչատուրովի կորպուսում. Բանակի վտանգը

ՊՆ երրորդ կորպուսի հրամանատար Գրիշա Խաչատուրովը վտանգ է բանակի, երկրի և զինվորի համար: Նրա ղեկավարած զորամասերում հանցագործությունների և զինվորների մահվան կասկածելի դեպքերի պակաս չկա: Իսկ «մահացողները» կարծես հատուկ «ընտրված» լինեն անապահով խավից. երևի «մահը» նրանց անձնական տվյալները «վերցնում է» հատուկ Խաչատուրովից:

Օրերս հոսպիտալում մահացած Ստեփան Ստեփանյանը Իջևանում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող էր, Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ: aravot.am-ի տեղեկություններով՝ Ստեփանը ծնողներ չուներ: Ապրում էր տատիկի ու փոքր քրոջ հետ:

Գառնիի գյուղապետ Ահարոն Սահակյանը լրատվամիջոցին հայտնել է, որ զինվորին հուղարկավորել են 4-5 օր առաջ: Նա սոցիալապես անապահով ընտանիքից է: Ստեփան Ստեփանյանը եղել է 6 ամսվա զինծառայող:



Ինչ վերաբերում է զինվորի մահվան պատճառին, ապա գյուղապետի խոսքով՝ այն պարզ կլինի 40 օր անց, երբ ստացվեն վերցված անալիզների եզրակացությունները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական ՍոնաՏռուզյանը չի նշել, թե ինչ հոդվածով է քրեական գործ հարուցվել: Նա ասել է,որ հարկ է իրենց դիմել գրավոր կարգով:

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Ստեփանի հայրը տարիներ առաջ ինքնասպան է եղել, իսկ մայրը՝ թողել է ընտանիքն ու հեռացել:

Հիշեցնենք, որ վերջին տարիներին, երրորդ կորպուսի և հատկապես Տավուշի մարզի զորամասերում ականապայթյունների, սպանությունների, «ինքնասպանությունների» բազմաթիվ խայտառակ դեպքեր են եղել:  

 

Եվ կլինեն, քանի դեռ Քննչական կոմիտեն չի բռնում իրական հանցագործների գլխից, Սերժ Սարգսյանն էլ բանակից դուրս չի շպրտում ապրիլյան պատերազմի գլխավոր մեղավորներից բիլիարդասեր, գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն: Սա է իրական վտանգը, որը շուտով և սպասվող պատերազմից առաջ կարող է չոքել Սերժ Սարգսյանի դուռը...


 

Գրիշա Խաչատուրով
 

http://lakmoes.am


loading...

Փակել