Զգացմունքները թաքցնող մարդկանց 9 խնդիր
Ամեն մարդ ունի իր զգացմունքները, որոնք երբեմն տեղին չեն կամ վախեցնող են ու ստիպված կարիք է լինում դրանք փակել: Ահա խնդիրները, որոնց բախվում են բոլորը, ովքեր թաքցնում են զգացմունքները:
Խուճապ, երբ ինչ-որ մեկը ասում է, որ ցանկանում է ձեզ ավելի լավ ճանաչել
Եթե այս միտքը հնչում է ձեր ուղեղում 10 ազդանշանների հետ միասին, ուրեմն զգացմունքներն այդքան էլ լավ թաքնված չեն և վերագնահատվելու կարիք ունեն:
Անել որևէ վատ բան՝ հասկանալու համար, որ դուք ոչինչ չեք զգում
Սա բավականին հին հնարք է, սակայն դա ձեզ չի կանգնացնում, նույնիսկ, եթե այլ մարդու համար հաճելի չի լինելու:
Որոշել, որ դուք հրեշ եք, որովհետև ատում եք յուրաքանչյուրին, ով հետաքրքրություն է ցուցաբերում
Կա՞ արդյոք ավելի վանող բան, քան ընդունելը, որ որևէ մեկին դուք դուր եք գալիս: Իհարկե ոչ:
Վիճել նրանց հետ, ովքեր ասում են, որ դուք տղամարդու պես եք ձեզ պահում
Առավել ևս, եթե հարաբերությունները հետաքրքիր են ձեզ ոչ թե որպես սեր, այլ միայն սեքս: Հետաքրքիր է, ինչո՞ւ տղամարդը չի կարող զգացմունքներից սննկանալ, իսկ կինը պարտավոր է սիրել իր յուրաքանչյուր զույգին:
Ժխտել զգացմունքները, նույնիսկ եթե դրանք իրական են
Դուք հիմար չեք, ուղղակի հասկանում եք, որ «ես ոչինչ չեմ զգում» ճակատը պաշտպանում է ձեզ արտաքին աշխարհի կրքերից: Իսկ ներսում գացմունքները ձեզ ուղղակի խեղդում են:
Ցանկանալ փախնել, երբ նա անկեղծանում է
Դուք թաքցնում եք զգացմունքները, սակայն դա չի նշանալկում, որ բոլորը պետք է այդպես անեն: Մի օր նա կսկսի ձեզ պատմել լուրջ պատմություն իր անցյալից, դուք ճիշտ բան կանեք՝ կնստեք և կլսեք առանց փախուստի պլան մտածելու:
Ներողություն չխնդրել, երբ նա հարցնում է, թե ինչո՞ւ եք դուք հեռվանում
Ասելով ես չեմ հեռվանում, ուղղակի շատ եմ հոգնել, դուք վերջիվերջո գալիս եք նրան, որ պետք է կամ բաժանվել կամ բացվել:
Միայնակ զգալ
Զգացմունքները կարելի է թաքցնել որքան հնարավոր է հեռու, սակայն, միևնույն է, դուք մարդ եք մնում: Իսկ եթե մենակությունը ձեզ պաշտպանում է բացվելուց: Մի օր դա կլինի, սակայն ոչ հիմա:
Անհանգստանալ զգացմունքների համար, որոնք չեք կարողանում կարգավորել
Ներսում դուք մշտապես աշխատում եք զգացմունքները թաքցնելու վրա, սակայն դրանք դուրս են պրծնում․ բայց դուք հույս ունեք, որ դրանք այդտեղ կմնան մինչև անհրաժեշտ պահը: