5 ձու,
2 բաժակ շաքարավազ,
100 գր. կարագ,
2 բաժակ թթվասեր,
1 թգ. սոդա,
քացախ,
3 բաժակ ալյուր,
1 ճգ. կակաո
Վերցնել 5 ձու, 2 բաժակ շաքարավազով գոգլի անել, ավելացնել 100 գր. կարագ, 2 բաժակ թթվասեր, 1 թգ. սոդա` քացախով բացած, 3 բաժակ ալյուրով խմոր անել: Խմորը բաժանել 2 մասի:
1-ին մասին ավելացնել 1 ճգ. կակաո: Թավայի չափով թուղթ կտրել, վրան կարագ քսել: Կենտրոնում լցնել 1 ճգ. սպիտակ խմորը, վրան` կակաոյով խմորը և այդպես մինչև վերջ: Դնել ջեռոցը, կրակը անել մարմանդ: Եփել 30-35 րոպե: Վրան լցնել շաքարի փոշի կամ գլազուր: