loading...

Ժողովրդական բժշկությունը օստեոխոնդրոզի դեպքում



Դիտումներ ` 3490
Ժողովրդական բժշկությունը օստեոխոնդրոզի դեպքում

Նույնիսկ ամենագրագետ եւ բազմափորձ բժիշկները չեն ժխտում, որ տնային պայմաններում՝ ժողովրդական միջոցներով, օստեոխոնդրոզի բուժումը հաճախ դրական արդյունքներ է տալիս։ 

Օստեոխոնդրոզն աղերի կուտակման պրոցեսն է, որն առաջին հերթին տեղի է ունենում միջողային սկավառակներում, որը հետո անցնում է ողի մարմնին, միջողային հոդերին։ Այսպիսի ախտորոշման դեպքում Ձեզ ուղղակի անհրաժեշտ է տնային պայմաններում մեղմել ցավը ողնաշարում, ինչը թույլ կտա ժողովրդական բժշկության մի քանի դեղատոմս։

 Հիանալի միջոց է մեղրով մերսումը։ Դրա համար պետք է տաք լոգանքի միջոցով նախ տաքացնել պարանոցը, մեջքը, ուսերը, ապա մեղրը քսել ցավոտ տեղերին ու սկսել մերսումը։ Թեթեւ մերսումից հետո պետք է ձեռքի ափով ուժեղ սեղմել ցավոտ տեղին եւ մի քանի վայրկյան անց կտրուկ բաց թողնել։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի մեղրը ներծծվի մաշկի մեջ, դրանից հետո թրջոցի համար նախատեսված թղթով ծածկեք եւ փաթաթեք ցավոտ տեղերը։

 


 Մեղրից բացի օգտագործվում են նաեւ բուժական այլ կոմպրեսներ մի շարք բույսերով, մասնավորապես սխտորով, ծովաբողկով, տարաբնույթ բույսերի արմատներով։ Կիրառումը պարզ է․ պետք է այդ խոտաբույսերը դնեք ցավոտ տեղի վրա եւ լավ փաթաթեք։ Այրումը պետք է դիմանալ այնքան ժամանակ, ինչքան հնարավոր է, որպեսզի դրական արդյունք գրանցվի։ Այդ միջոցները նպաստում են նաեւ լավ արյան շրջանառությանը ողնաշարի հատվածում։  

 Հաջողությամբ կարելի է բուժել պարանոցային եւ գոտկային օստեոխոնդրոզը ոչխարի մորթով։ Փեթակի մեջ սատկած մեղուների զանգվածը կամ հնդկական սոխը 1/2-ի հարաբերությամբ ծածկում եք օղիով եւ թողնում այդպես 2 շաբաթ մութ տեղում, որից հետո այդ զանգվածը քսում եք ցավոտ տեղին եւ փաթաթում կամ ոչխարի մորթիով կամ էլ բրդե շալով։ Եթե հնարավոր է դիմանալ այրմանը, ապա կարելի է այն թողնել ողջ գիշեր, իսկ եթե՝ ոչ, ապա 1-2 ժամ։

 Լավ տարբերակ է տնային պայմաններում նաեւ այս լուծույթը․ 2 ճաշի գդալ ուռենու արմատներ + 2 ճաշի գդալ յասամանի արմատներ, կարելի է օգտագործել նաեւ ծաղիկները + 1 ճաշի գդալ դափնու տերեւ, այդ ամենը ծածկում եք 0․5 լ․ օղիով եւ 50 գր․ կամֆորայի սպիրտով եւ մութ վայրում պահում 21 օր՝ ամեն օր թեթեւակի թափահարելով, որից հետո այն պատրաստ է կիրառման համար։

loading...

Փակել