Ընտրեք տղամարդուն և իմացեք ինչպիսինն եք դուք
Մեզանից յուրաքանչյուրին դուր են գալիս տղամարդկանց որոշակի տեսակ: Ոմանց ավելի մեղմ, ոմանց հակառակը` տղամարդկային: Բոլորս գիտենք, որ շատ դժվար է կյանքում գտնել կատարյալ տղամարդու և այդ պատճառով փնտրում ենք մեր կատարյալներին ֆիլմերում և սերիալներում:
Սակայն ով կմտածեր, որ ըստ նախընտրելի տղամարդու կարելի է բավականին հետաքրքիր բացահայտումներ անել մեր մասին: Օրինակ, ընտրեք ներկայացված կերպարներից մեկին և կարդացեք արդյունքը: Իսկ եթե, այնուամենայնիվ, ոչ մեկին չընտրեք, ապա դարձյալ կարդացեք, թե ինչ է ձեր մասին գրված վերջում։
1. Ռիչարդ Գիր. «Գեղեցկուհին» ֆիլմից
Միանշանակ դուք տղամարդկանց մոտ գնահատում եք ուղեղը և հավատարմությունը: Ձեզ համար դա տղամարդու ամենագրավիչ կողմն է: Հարաբերություններում դուք կարևորում եք վստահությունը զույգերի միջև: Դուք այն կանանցից եք, ովքեր սիրահարվում են ողջ կյանքի համար: Չկան ավելի հավատարիմ կանայք, քան նրանք, ովքեր սիրում են այս կերպարը:
Թեթև, անկեղծ, դուք միանգամից չեք վստահում: Ձեր զույգը պետք է արժանանա ձեր վստահությանը: Հենց այսպիսի կանայք են ոգեշնչում տղամարդկանց փող աշխատել:
2. Պավել Պրիլուչնի. վերադաստիարակված վատ տղա «Մաժոր» ֆիլմից
Դուք սիրում եք ամբողջ հոգով և սրտով, լավ տանտնտեսուհի եք և անչափ սիրում եք երեխաներին: Սակայն ձեր տղամարդը հաճախ սովորում է լավին, ինչը դուք նրան տալիս եք, և ամբողջությամբ չի գնահատում ձեր ջանքերը:
Եթե ձեր նման կնոջը հանդիպի գնահատող տղամարդ, ապա դուք նրա համար սարեր կշրջեք և այնպես կծաղկեք, որ գրավիչ կլինեք նույնիսկ ամենաանշուք զգեստով:
Դուք հարաբերություններում գնահատում եք ռոմանտիկան․ և այն տղամարդը, ով կտա դա ձեզ՝ երջանիկ կլինի:
3. Բուրակ Օզչիվիտ․ հայտնի թուրքական սերիալների հերոս
Դուք շատ խարիզմատիկ կերպար եք՝ ուժեղ բնավորությամբ: Սակայն չեք սիրում դա արտահայտել սիրո մեջ: Դուք ցանկանում եք լինել ձեզանից ավելի ուժեղ տղամարդու հետ: Կրքոտ, անկեղծ, հրապուրիչ աչքերով` դուք ցանականում եք ձեր կողքին արժանի տղամարդ տեսնել: Հարաբերություններում նախընտրում եք, որպեսզի տղամարդn իր վրա վերցնի պատասխանատվությունը:
Երիտասարդ տարիքում այսպիսի կանայք հաճախ սխալվում են և սիրահարվում ավելի թույլ տղամարդկանց ու տանջվում նրանց հետ:
4. Վյաչեսլավ Տիխոնով. «Գարնան 17 ակնթարթը» սովետական սերիալից
Ամուսնու հետևում, ինչպես պատի հետևում. սա այն է, ինչ դուք փնտրում եք հարաբերություններում: Եվ սովորաբար այդպես էլ լինում է: Դուք ունակ եք հասկանալու և ներելու շատ բան, սակայն, եթե իմանաք դավաճանության մասին, երբեք չեք ների, նույնիսկ, եթե մնաք այդ տղամարդու հետ:
«Կարևորը տանը տիրող եղանակն է», հաճախ ասում են այս կերպարը հավանող կանայք: Եվ հաճախ այդ եղանակն այսպիսի կանանց շնորհքն է: Դուք կարողանում եք հարթել սուր ծայրերը, կոնֆլիկտային չեք և կանացի եք:
Եթե դուք չեք հավանել այս կերպարներից ոչ մեկին
Դուք գնահատում եք անկեղծությունը հարաբերությունների մեջ: Ձեր համար ավելի լավ է ճշմարտությունը, նույնիսկ եթե այն դառն է: Դուք այն կանանցից չեք, ովքեր տարիներով կարող են ապրել ոչ սիրած մարդու հետ: Դուք ցանկանում եք զարգանալ և որ ձեր զույգը նույնպես ձեր հետ միասին զարգանա: Դուք սիրում եք հետաքրքիր տղամարդկանց, ովքեր ոճային են հագնվում և գիտեն ինչպես վերաբերվել կանանց:
Երբեմն դուք ունակ եք չմտածված և տարօրինակ քայլեր անել, սակայն, ի վերջո, ամեն ինչ ձեր օգտին է լինում: Դուք ավելի շատ կախարդ եք, քան այլ կանայք: