Այժմ ընթանում են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման եւ արդիականացման աշխատանքներ։ Այդ մասին ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, որն ընդունել է USAID առաքելության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։
Նրա խոսքով, այդ ընթացքում որոշում կկայացվի նոր ատոմային էներգաբլոկի վերաբերյալ։ Անդրադառնալով Հայաստան-Վրաստան բարձրավոլտ գծի կառուցման ծրագրին՝ Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ այն առաջնահերթություն է Հայաստանի համար եւ անպայման կիրականացվի։ «Գծի կառուցումը պայմաններ կստեղծի Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային միջանցքի ձեւավորման համար»,- ընդգծել է նախարարը։