Ցանկանում եք կծու և անուշահոտ տնական երշիկ՝ առանց մի կտոր ճարպի: Դա աներևակայելի համեղ է: Հավատացեք ինձ, այս երշիկը փորձելուց հետո ընդմիշտ կհրաժարվեք խանութներում վաճառվող երշիկեղենից: Բաղադրությունը շատ պարզ է և չի պահանջում հատուկ բաղադրիչներ
Երբ առաջին անգամ պատրաստում էի, անհանգստանում էի. ինքս չէի հավատում, որ հնարավոր է տնային պայմաններում պատրաստել էսթետիկական տեսանկյունից և իր համով գործարանայինին ոչնչով չզիջող երշիկ: Սակայն պետք է ասեմ, որ այս բաղադրատոմսն ինձ չհիասթափեցրեց:
Բաղադրիչներ
Պատրաստումը
1. Առանձնացրեք հավի միսը կաշվից և ոսկորներից: Ոսկորներից պատրաստեք արգանակ՝ ավելացնելով սև հատկիավոր պղպեղ և աղ: Քամեք և դրեք սառնարան:
2.Վերցրեք տավարի մսի կեսը և հավի մսի համեմատաբար յուղոտ մասը կաշվի հետ և անցկացրեք մսաղացով: Մնացած տավարի և հավի միսը կտրտեք միասին խորանարդաձև, մոտավորապես 2սմ հաստությամբ:
3. Ֆարշը միացրեք կտրտած մսին, ավելացրեք մեղրը և խառնեք: Մաքուր ամանի մեջ աղնու համեմունքներն իրար խառնեք և ավելացրեք ֆարշին: Լավ խառնեք այն՝ քիչ-քիչ ավելացնելով սառը արգանակը:
4. Թաղանթի մեջ լավ սեղմած լցրեք ֆարշը, հետևեք, որ օդ չանցնի: Եթե ամեն դեպքում օդ է անցել՝ ծակեք այդ տեղը բարակ ասեղով: Վերջում կապեք թաղանթը: Տնական երշիկի համար նախատեսված թաղանթը ուշադիր եղեք, որ լավ որակի լինի, քանի որ ամբողջ այդ պատրաստության հաջողությունը կախված է դրանից:
5.Կախեք պատրաստի երշիկը ուղղահայաց դիրքով՝ 1–2 ժամ, սենյակային ջերմաստիճանում:
6. Խաշեք երշիկը 80–85 աստիճան ջերմության պայմաններում՝ 1,5–2 ժամ:
7. Պատրաստի ուտեստը սառեցրեք սառը ցնցուղի տակ և կախեք զով սենյակում՝ 12 ժամ: Դրանից հետո փաթաթեք երշիկը թղթով և դրեք սառնարան:
Բարի ախորժակ:
Նյութի աղբյուր ՝ http://hayinfo.net