Steptohealth.ru-ն գրում է, որ կոշիկների և այլ գործոնների ազդեցության հետևանքով ոտքերին հաճախ են կոշտուկներ առաջանում։ Որոշ դեպքերում խնդիրը կարող է խորանալ և հանգեցնել վարակների առաջացման։ Առաջարկվող բնական միջոցը կօգնի արդյունավետորեն ազատվել այս տհաճ, հաճախ՝ նաև ցավոտ խնդրից։
Այն պատրաստվում է սոխից և խնձորի քացախից։ Երկու բաղադրիչներն էլ հակաբորբոքային և հակաբակտերիալ հատկություններ ունեն, ինչի շնորհիվ փափկեցնում են մաշկը և լավացնում դրա վիճակը։ Դրանք օգնում են նաև մաշկը պաշտպանել սնկային և բակտերիալ վարակներից։
Սոխը մեծ քանակով հակօքսիդանտներ, ջուր, հակաբորբոքային նյութեր է պարունակում։ Արտաքին օգտագործման դեպքում այն փափկեցնում է մաշկը։ Սոխն օգնում է ճնշել միկրոօրգանիզմների ակտիվությունը, որոնք վարակի առաջացման պատճառ են դառնում։ Սոխը նաև վիտամին C, կալիում և մագնեզիում է պարունակում, որոնք դրական ազդեցություն են ունենում մաշկի վրա։
Սպիտակ քացախը հակաբակտերիալ հատկություն ունի, ինչի արդյունքում հաջողությամբ օգտագործվում է՝ որպես մաքրող միջոց։ Դրանում պարունակվող օրգանական թթուները ոչնչացնում են պաթոգեն միկրոօրգանիզմներին։ Քացախն օգտագործվում է նաև մաշկային մի շարք խնդիրների առկայության դեպքում. այն օգնում է կարգավորել մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը։
Ինչպես պատրաստել. բաղադրիչներ
Պատրաստման եղանակը
Օգտագործման եղանակը