loading...

Ընդամենը 4 տարրի բացակայությունն առաջացնում է գլխացավ սա պետք է գիտենալ



Դիտումներ ` 786
Ընդամենը 4 տարրի բացակայությունն առաջացնում է գլխացավ սա պետք է գիտենալ

Ընդամենը 4 տարրի բացակայությունն առաջացնում է գլխացավ

Գլխացավերը շատ հիվանդությունների ուղեկիցներն են, սակայն գոյություն ունի գլխացավի մի տեսակ` անտանելի և հյուծող անգարը (միգրեն):

Այն ծանոթ է երկրագնդի ամեն 6-րդ բնակչին: Որպես կանոն, այդ ցավը կենտրոնանում է գլխի մեկ կիսագնդում և ավելի հաճախ հանդիպում է զգացմունքային, ոչ սթրեսակայուն մարդկանց մոտ: Միգրենի հանդեպ նախահակվածությունը կապված է ժառանգական գործոններից, սեռից (կանանց մոտ այն ավելի հաճախ է հանդիպում), սխալ ապրելակերպից, հոգե-զգացմունքային ֆոնից: Ըստ բժիշկների, այն ավելի հաճախ հանդիպում է երիտասարդ տարիքում:

Սնունդը կարևոր դեր է խաղում միգրենի բռնկումների մեջ: Ապացուցված է, որ օրգանիզմում մի շարք նյութերի պակասը կարող է ուժեղ գլխացավերի հանգեցնել:

Գլխացավերի պատճառները․

 

Ֆոլաթթու և վիտամին B12

Այս նյութերի պակասը բերում է չափազանց դյուրագրգիռության և ցրվածության: Դրանց պակասը նաև մարդկանց դարձնում է ավելի սթրեսային:Հետաքրքրական է, որ շատ հաճախ գլխացավը անցկացնելու համար մարդիկ խմում են ասպիրին, որը սակայն իջեցնում է օրգանիզմում ֆոլաթթվի և վիտամին B12-ի պարունակությունը:

Սպանախը ֆոլաթթվի պարունակությամբ առաջին տեղն է գրավում: Դրանով հարուստ են նաև բրոկոլին, ավոկադոն, գազարը, դդումը, բազուկը: Վիտամին B12-ը շատ է հավկիթների մեջ:

Պղինձ և երկաթ

Պղնձի և երկաթի պակասն ավելի բնորոշ են կանանց և հանգեցնում են սակավարյունության, հիպոտոնիայի, միգրենների և հյուծվածության: Պղինձով հարուստ են լոբազգիները, ընկուզեղենը, այծի պանիրը, ավոկադոն: Իսկ կանաչեղենի, քունջութի և ծովի կաղամբի օգտագործումը կլրացնի երկաթի պաշարները:

 սա պետք է գիտենալ

 



Վիտամին B6

Այս վիտամինի պակասն անոթային հիվանդությունների հիմնական պատճառներից է: Այն շատ է լոբազգիների, լյարդի, թարմ բանջարեղենի, ինչպես նաև հացազգիների մեջ:

Վիտամին D

Այս վիտամինը մենք ստանում ենք արևից, իսկ ձմռանն այն կարող ենք լրացնել սննդի միջոցով` հավկիթի, ծովամթերքների, կաթնամթերքի:

Լիարժեք սնունդը, սպորտը, զբոսանքները նույնպես կարող են զգալիորեն քչացնել միգրենի հաճախականությունը:

loading...

Փակել