loading...

Ըմպելիք, որ կօգնի մաքրել երիկամները, կանխարգելել հիպերտոնիան, և ոչ միայն



Դիտումներ ` 878
Ըմպելիք, որ կօգնի մաքրել երիկամները, կանխարգելել հիպերտոնիան, և ոչ միայն

Վարունգը միազամուղ հատկություն ունի և բավական արդյունավետ միջոց է՝ զարկերակային ճնշումն իջեցնելու համար։ Budetezdorovy.ru-ն առաջարկում է համեղ ըմպելիքի բաղադրատոմս. այն պատրաստվում է ձմերուկով ու վարունգով։

Խորհուրդ է տրվում ամեն օր 2 վարունգ ուտել։ Եթե ձեզ դուր չի գալիս վարունգի համը, կարող եք այն համադրել ձմերուկի հետ։ Վերջինս 90 տոկոսով ջրից է բաղկացած և բազմաթիվ վիտամիններ է պարունակում։

Ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է.

• վարունգ
• ձմերուկ։

Պատրաստման եղանակը։ Վարունգը կտրատեք, ձմերուկի հետ հարեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։

Մի քանի րոպե անց կարող եք օգտագործել։

Եթե առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունեք, դիմեք բժշկի օգնությանը։ Ինքնաբուժումը կարող է վնասել ձեզ։

Նյութի աղբյուր՝  http://168.am


loading...

Փակել